TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

Իլհամ Ալիև

Ալիևը պաշտոնից ազատել է Մամեդյարովին. հայտնի է նրան փոխարինողի անունը

15:38 16.07.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ալիևը արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Պաշտոնից ազատել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին»,- ասվում է Ալիևի հրամանագրում: Աղբյուրի փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը: Մամեդյարովը Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: […]

̰
Ադրբեջանի նախագահի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ

17:11 22.12.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Բանն այն է, որ Լեյլա և Արզու Ալիևաները փորձել են Լոնդոնում գնել 60 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք՝ գաղտնի օֆշորային կազմակերպության միջոցով: The Guardian-ի փոխանցմամբ՝ խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասի 2 տների մասին է: Տների ձեռքբերման համար աղջիկները մտադիր […]

̰
Եթե Փաշինյանը ցանկանում է շարունակել մնալ իր աթոռին, թող քիթը չմտցնի Ադրբեջանի ներքին գործերի մեջ. Ալիևի մամուլի քարտուղար

17:04 17.09.2018

Գասիմովը նաև նշել է, որ Փաշինյանի նոր բռնապետական վարկաչարգը Հայաստանը դեպի անդունդն է մղում:

̰
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

16:59 01.09.2018

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը երկու երկրների նախագահները ստորագրել են միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր: Ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով: Նախագահը ընդգծել է, որ երկրների միջև ակտիվորեն զարգանում է […]

̰
Անագե զինվորիկների ղեկավարը գրոհում է բոլոր բարձունքները. ՀՀ ԱԳՆ խոսնակը ծաղրել է Ալիևին

16:35 26.06.2018

«Անագե զորքերի գլխավոր գերագույն հրամանատարն ամենաժամանակակից զենքով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, ինչպես նաև փոստը, հեռագրատունը և այլն: Ադրբեջանի ժողովուրդը ցավով փաստում է՝ խելքը ժառանգաբար չի փոխանցվում»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն իր գրառմանը կցել է նաև Ադրբեջանի նախագահի հոխորտանքները փոխանցող ադրբեջանական մամուլի գրառումները։ Верховный […]

̰
ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Ադրբեջանին՝ օրինակ բերելով Հայաստանը

16:38 31.05.2018

140 քաղբանտարկյալ, ազատության սահմանափակում ու ալիևյան բռնապետություն. Ադրբեջանի ներկա իրավիճակն այսպես բնորոշելով՝ հեղինակավոր The Hill պարբերականում քննադատական հոդված է հրապարակել ամերիկացի կոնգրեսական Քրիս Սմիթը։ 1918-ին Ադրբեջանի անկախ հանրապետության հիմնադրման տոնակատարություններին անդրադառնալիս կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանն իրավամբ առաջին մահմեդական երկիրն էր, որ ժողովրդավարություն հռչակեց։ Բայց այն, որ երկրի նախագահն այս օրերին խոսում է, թե ադրբեջանական […]

̰
Թրամփը շնորհավորել է Ալիևին «Հարավային գազային միջանցք» նախագծի մեկնարկի կապակցությամբ

17:29 30.05.2018

Թրամփը նշել է, որ Ադրբեջանի նավթի հարուստ հանքավայրերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությանը:

̰
Էլի մեղադրում են իրար. «Ժողովուրդ»

14:20 07.04.2018

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միջազգային մամուլի էջերից սկսել են միմյան մեղադրել ղարաբաղյան խնդրի լուծման չգնալու և ստատուս-քվոն պահպանելու մեջ:

̰
Իլհամ Ալիևի ընդդիմությունը գործում է Ադրբեջանից դուրս. ադրբեջանագետ

17:04 03.04.2018

Ադրբեջանի գործող նախագահի դեմ որոշ ընդդիմադիր ելույթներ լինում են երկրից դուրս՝ Ադրբեջանից հեռացածների շրջանում։ Պատճառն այն է, որ ներքին ընդդիմություն ադրբեջանական հասարակությունն այլևս չունի։

̰
Բաքուն հող է նախապատրաստում բանակցություններում դիրքորոշումը կոշտացնելու համար. ադրբեջանագետ

16:38 03.04.2018

Ընտրություններից առաջ, քարոզարշավի ընթացքում թիրախավորելով Հայաստանն ու Արցախը՝ Բաքուն փորձում է հող նախապատրաստել ընտրություններից հետո իր դիրքորոշման կոշտացման համար։ Ընդ որում՝ հակահայկական քարոզչությանը լծվել են և՛ իշխանությունները, և՛ կեղծ ընդդիմությունը։

̰
Հետընտրական շրջանում Ադրբեջանում իշխանության վերադասավորումներ կլինեն. ադրբեջանագետ

15:30 03.04.2018

Ներքին պայքար է մղվում երկրի տարբեր կլանների միջև։ Մի կողմում Իլհամ Ալիևի կողմնակիցներն են, այդ թվում՝ նաև կնոջ կողմից, մյուս կողմում՝ Հեյդար Ալիևի օրերի իշխանության մեջ մնացած «հին գվարդիան»։

̰
Հայաստանը՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների քարոզարշավի կենտրոնում

11:50 03.04.2018

Ադրբեջանում իրականում չկա լուրջ ընտրություն, ներկայում նախագահական ընտրություններին իբր ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուներն էլ վերահսկելի են։

̰
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարությանը

18:54 19.03.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»:

̰
Բաքվում անցկացվել է ընդդիմության հանրահավաքը՝ առանց ինտերնետի

20:37 10.03.2018

Ընդդիմության ղեկավարները հիշատակել են նաև Արցախյան հակամարտությունը և կասկած հայտնել, թե Ալիևը մտածում է այդ հարցի մասին։

̰
Ադրբեջանի նախագահական ընտրություններին առայժմ 4 թեկնածու է գրանցվել

18:49 08.03.2018

Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է ցույցեր անցկացնել, բայց չի կարողանում միավորվել։

̰
Ադրբեջանի ընդդիմությունը շարունակում է բոյկոտել արտահերթ ընտրությունները

13:36 12.02.2018

Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերի 17-ին, սակայն փոխարենը դրանք կանցկացվեն սահմանվածից 6 ամիս շուտ՝ ապրիլի 11-ին:

̰
Ալիևը համանախագահներին խոստացել է շարունակել բանակցությունները

14:18 08.02.2018

Տեղին է շեշտել, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ հրաժարվում է կատարել խոստումները։

̰
Ալիևը առաջադրվել է Ադրբեջանի նախագահի թեկնածու

13:52 08.02.2018

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին հերթական անգամ առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

̰
Ադրբեջանը փորձում է խույս տալ ընտրություններում ռուսական միջամտությունից․ Վարդան Ոսկանյան

13:21 08.02.2018

Մյուս կողմից՝ Ռուսաստանում անցակցվող ընտրությունները իրենց վրա են հրավիրելու նաև միջազգային ուշադրությունը

̰
Ադրբեջանում քաղաքական ընդդիմությանը փոխարինել է կրոնական ընդդիմությունը

12:52 08.02.2018

Ադրբեջանի գոևծող նախագահի կողմից նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու հիմնական գործոններից մեկը ընդդիմությանը չեզոքացնելու մտադրությունն էր։

̰
Ալիևը փորձում է հավասարի հետ շարունակել բանակցելը Հայաստանի հետ․ փորձագետ

12:33 08.02.2018

Ոսկանյանի խոսքով, սակայն, ընտրությունները տեղափոխելու ևս մի քանի պատճառ ուներ Ադրբեջանի գործող նախագահը։

̰
Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

15:14 07.02.2018

Վաղը՝ փետրվարի 8-ին, համանախագահները կայցելեն Երևան, ապա կմեկնեն Ստեփանակերտ։

̰
Բաքուն ապակողմնորոշում է դիտորդներին․ ադրբեջանագետ

13:32 07.02.2018

Իլհամ Ալիևին ձեռնտու է նույն ժամանակահատվածում անցկացնել ընտրությունները, որպեսզի պարբերաբար Հայաստանում և Ադրբեջանում անցկացվող ընտրությունները չխանգարեն բանակցային գործընթացին։

̰
Ադրբեջանի ընդդիմությունն ու կլանnերը չեն հասցնի պատրաստվել ընտրություններին․ Էլիբեգովա

12:11 07.02.2018

Ադրբեջանի իշխանական կուլիսներում գործող առանձին կլանները պայքարում են իրենց ազդեցությունը մեծացնելու համար

̰
Ադրբեջանում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ

13:38 05.02.2018

Արտահերթ ընտրությունները կանցկացվեն այս տարվա ապրիլի 11-ին։

Իլհամ Ալիևի այսօրվա հրամանագրով՝ Ադրբեջանում անցկացվելու են նախագահական արտահերթ ընտրություններ։ Հոկտեմբերին նախատեսված հերթականի փոխարեն արտահերթ ընտրությունները կանցկացվեն այս տարվա ապրիլի 11-ին։

̰
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն արտահերթ

12:43 05.02.2018

Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերի 17-ին, սակայն փոխարենը դրանք կանցկացվեն սահմանվածից 6 ամիս շուտ՝ ապրիլի 11-ին:

̰
Ալիևի հակաիսրայելական ելույթը բացասական արձագանք է ստացել Իսրայելում

15:23 14.12.2017

Թեև Ալիևը փորձել է զերծ մնալ կոշտ արտահայտություններից, բայց, նաև Թուրքիայի նախագահի ճնշման տակ խոսել է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու անհրաժեշտության մասին:

̰
Հունգարիայի վարչապետը խոնարհվել է Իլհամ Ալիևի առաջ

11:06 28.11.2017

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խորը ակնածանքով խոնարհվել է Ադրբեջանի ղեկավարի առաջ, երբ նրան հանդիպել է Եվրոմիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ։ Այդ դրվագը պատկերող տեսանյութը տարածվել է խիստ ծաղրական տոնով ու երկու կողմերի «համագործակցության» մասին հիշատակումներով։

̰
BACK_TO_TOP