12:04 24.02.2023
Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է իր շուրջ, ԼՂ շրջափակման պայմաններում Արցախ մտնել-դուրս գալու մասին խոսակցություններին: Դրանում մասնավորապես ասել է.
«Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել, թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։
Նախ իմ՝ Արցախում «հայտնվելու» մասին․ ես և իմ ընտանիքը գրանցված ենք և ապրում ենք Արցախում, իսկ թե որտեղ եմ ես գիշերը քնում, իմ անձնական գործն է։ Այդ մասին հաշվետու կլինեի, եթե պաշտոն զբաղեցնեի Արցախում։ Շրջափակման պայմաններում իմ Արցախ գալ-գնալը դեղին մամուլի նյութ սարքելը շատ անհետաքրքիր զբաղմունք է։
Լավ է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ եք տալիս, այն էլ՝ գրանտակեր լակոտ-լուկուտների, Արցախից վախած-փախածների բերանով։ Դա խոսում է այն մասին, թե ինչքան հանցագործություն եք կատարել 20 տարվա մեջ, որ պատրաստ եք Արցախի ժողովրդից գողացված փողերով լրատվականներ առնել, փողեր ու ջանքեր թափել, միայն թե՝ Բաբայանը չգա։
Եթե իմ գաղափարների և առաջարկությունների շուրջ բովանդակային քննակում կարող եք պատվիրել, անգամ կարող եմ բանավիճել, որպեսզի ժողովրդին ցույց տամ ձեր մտքի դատարկությունը։ Իսկ հայրենասիրություն խաղալով մոլորեցնելը այլևս չի ստացվում․ երբ խաբում էիք, թե տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց բյուջեն ուղղում ձեր անձնական գրապանները, երբ զորահանդես էիք կազմակերպում ոչ թե հասարակությանը հաշվետու լինելու, այլ նկարվելու համար, ժողովուրդը վերջնականապես համոզվել է 2020 թվականին։
Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Արցախ-Հայաստանի հանացագործ խունտան պատրաստ է Արցախը հանձնել թուրքին, միայն թե Սամվել Բաբայանը չգա իշխանության։
Այն, ինչ տեսնում ենք մամուլում, ցույց է տալիս Արցախն այս վիճակին հասցրած ազգի դավաճանների վախի չափը։ Ոռնացողներն ու նրանց քաղաքական հովանավորները լավ գիտեն, որ, երբ պատասխանատվություն ստանձնեմ, բոլորը պատասխան են տալու՝ Արցախը թալանելու, Արցախի ժողովրդին սնանկացնելու, Արցախը կործանելու համար։
Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»։
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...