17:33 25.02.2023
2023-ի տարեվերջին նախատեսված է Ազատանի միջնակարգ դպրոցը շահագործման հանձնել։ Ժամկետներից շեղումներ, շինարարը վստահեցնում է, որ այս պահին չկան։ Դպրոցի 6 նոր մասնաշենքերի կառուցումն առանց ընդհատումների է շարունակվում։ Ձմեռային ամիսներին շինարարությունը չի դադարեցվել։ Դպրոցը կառուցվում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
Միջնակարգ դպրոցի երկու մասնաշենքերն իրարից երկու կմ հեռավորության վրա են։ Դրանցից մեկը՝ 1986 թվականին կառուցված հիմնական մասնաշենքը, 4-րդ աստիճանի վթարայնության է։ Այն մասնագիտական եզրակացություններով հիմնանորոգման պիտանի չէ, ենթակա է քանդման, բայց այժմ գյուղի 700-ից ավելի աշակերտ վթարային դպրոցում է դաս անում։ Ազատանի համար նոր դպրոցի կառուցումը մեկ տարի առաջ է սկսվել, թեև այն դպրոցաշինական ծրագրում էր ընդգրկվել 2018-ին։
Նոր մասնաշենքերը կառուցվում են 2005 թվականից գորոծող դպրոցի հարևանությամբ, որը նոր մասնաշենքերի հետ կշարունակի ծառայել որպես ուսումնական տարածք։ Հին և նոր մասնաշենքերը կմիանան երկհարկանի նոր միջանցքային հատվածով։
Կառուցվող վեց նոր մասնաշենքերից 3-ն ուսումնական են՝ նախատեսված 384 աշակերտի համար, մյուս հատվածներում կառուցում են դահլիճ ու մարզադահլիճ, որոնք Ազատանի միջնակարգ դպրոցը երբևէ չի ունեցել։ Նոր ստանդարտներով կառուցվող դպրոցն իր հնարավորություններով հարմարեցված կլինի նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտների համար։ Մարզում եզակի այն ուսումնական հաստատությունը կլինի, որը կունենա նաև վերելակ։
«Առաջին մասնաշենքում վերելակ է լինելու, նախատեսված է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները բարձրանան վերև, նույն սկզբունքով կան սանհանգույցներ, որոնք հարմարեցված կլինեն այդ երեխաների համար, որ կարողանան ազատ օգտվել»,- նշում է շինընկերության աշխղեկ Տարոն Բաղրամյանը։
Գյուղական բնակավայրում դպրոց է կառուցվում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Մասնաշենքերը նախագծված են մինչև 9,5 բալ ուժգնության երկրաշարժերին դիմակայելու համար։ Քարաշեն պատեր գրեթե չկան, միջսենյակային հատվածներում ևս կառուցապատման նույն տարբերակն է կիրառվում։
«Արտաքին պատերը լինելու են բետոնից, հիմա կատարվում են դրանց ամրանավորման աշխատանքները, այսինքն՝ մեզ մոտ նույնիսկ միջնորմների 80 տոկոսը բետոնից է։ Դա պայմանավորված է սեյսմակայունությամբ, սա բարձրացնում է շենքի սեյսմակայունությունը»,- նշում է աշխղեկը։
Երկրաբանական շերտերի ուսումնասիրություններ շինարարության տարածքում ավելի շուտ են կատարվել, սողանքային հատվածներ կամ ստորգետնյա ջրային ծածկույթ չի հայտնաբերվել։ Շինարարության ընթացքում փորձաքննական և վերահսկողական գործընթացները հաճախակի են։
Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտը 2023-ի տարեվերջն է։ Ժամկետների խախտումներ շինարարը վստահեցնում է, որ չեն ունենա։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում է նաև Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցը, որի շինաշխատանքներում այժմ դադար է, կատարվել են միայն հիմքերի բետոնային աշխատանքները։ Իսկ շինարարությունը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից։
Ուսումնասիրություններով հաստատվել է, որ մարզի 26 դպրոցների մասնաշենքերի հետագա շահագործումը համարվում է խիստ վտանգավոր։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...