Ամփոփվել են մի շարք մարզերի և Երևանի վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Ամփոփվել են մի շարք մարզերի և Երևանի վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները

13:33 25.02.2023

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին և 17-ին ամփոփել են Արարատի և Սյունիքի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները։

Գևորգ Բաղդասարյանին են ներկայացվել մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործություններին նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները։

Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 167 դեպք (2021 թվականին՝ 1922 դեպք)։ Մարզում արձանագրվել է նաև սպանության երկու դեպք (2021 թվականին՝ յոթ դեպք)։ Մարզի դատախազի խոսքով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են. 2022 թվականին արձանագրվել է 808 դեպք (2021 թվականին՝ 815 դեպք)։ Նվազել են ավազակության, գողության դեպքերը, սակայն 21 դեպքով աճել են բնակարանային գողությունները՝ կազմելով 76 դեպք (2021 թվականին արձանագրվել է 55 դեպք)։ Մարզում 2022 թվականին աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ կազմելով 83 դեպք (2021 թվականին արձանագրվել է 77 դեպք):

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի տեղեկացմամբ 2022 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի աճ՝ կազմելով 977 (2021 թվականին՝ 896 դեպք)։ 2022 թվականին 45 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը՝ կազմելով 206 (2021 թվականին՝ 161), միջին ծանրության դեպքերի քանակը՝ կազմելով 299 (2021 թվականին՝ 213 դեպք)։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 323 դեպք է արձանագրվել (2021 թվականին՝ 317)։ Բնակարանային գողությունների դեպքերն աճել են, նվազել են խարդախության, ավազակության, կողոպուտի դեպքերը։

Մարզի դատախազ Մասիս Պողոսյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 24 դեպք, (2021 թվականին՝ 32 դեպք), այդ թվում՝ իրացման 10 դեպք։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ ամփոփվել են նաև Երևան քաղաքի Շենգավիթ ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 2022 թվականի գործունեության արդյունքները։

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է հանցագործության 2 հազար 406 դեպք (2021 թվականին՝ 1942)։ Աճել են առանձնապես ծանր հանցագործությունները՝ կազմելով 86 դեպք (2021 թվականին՝ 35)։ Վարչական շրջանում արձանագրվել է ծանր հանցագործությունների 337 դեպք (2021 թվականին՝ 293), միջին ծանրության հանցագործությունների 555 դեպք (2021 թվականին՝ 438)։ Շենգավիթում նվազել են բնակարանային գողության դեպքերը։ Գևորգ Գևորգյանի տեղեկացմամբ` 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոոցների ապօրինի շրջանառության 106 դեպք (2021 թվականին՝ 77)։ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում 2022 թվականի ընթացքում ուսումնասիրվել է առերևույթ կոռուպցիոն բնույքի հանցանքի մասին 11 հաղորդում. Իննով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար Ժորա Թովմասյանի խոսքով՝ 2022 թվականին վարչական շրջանում հանցագործություններն աճել են՝ կազմելով 2 հազար 212 դեպք (2021 թվականին՝ 1507)։ 2022 թվականին արձանագրվել է ծանր հանցագործությունների դեպքերի աճ՝ կազմելով 245 (2021 թվականին՝ 203), առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 56 դեպքով՝ կազմելով 64 դեպք։

Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2021 թվականի համեմատ աճել են 109-ով՝ կազմելով 274 դեպք։ 2022 թվականին արձանագրվել է նաև սեփականւթյան դեմ ուղղված հանցագործությունների աճ՝ կազմելով 972 դեպք (2021 թվականին՝ 912)։

Վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս աճել են՝ կազմելով 90 դեպք (2021 թվականին՝ 46)։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով արձանագրվել է 5 դեպք (2021թվականին՝ 22):

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը մարզերի և վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է հետևողական լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նկատմամբ, հետևել նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետներին, ինչպես նաև ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն․ Արայիկ Հարությունյան

11:12 03.05.2025

Հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցներ և լրագրողական միություններ, այսօր հետևել եմ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի լուրջ առաջընթացի վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններին: Հաստատ լուրջ մտորելու տեղ ունեք, որովհետև ակնհայտ է, որ հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց ձեր կողմից այդ ազատությունը մեկնաբանվում […] ...

Մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը․ ՄԻՊ

11:06 03.05.2025

Մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ․ «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Մարդու […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

11:00 03.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ռուբիոն համատեղելու է պետքարտուղարի և նախագահի օգնականի պաշտոնները․ Politico

10:30 03.05.2025

Ռուբիոն համատեղելու է պետքարտուղարի և նախագահի օգնականի պաշտոնները․ Politico

Սպիտակ տունը նախատեսում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առնվազն վեց ամիս կզբաղեցնի և՛ պետքարտուղարի, և՛ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնները։ Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Մարկո Ռուբիոն, ըստ Սպիտակ տան երեք բարձրաստիճան պաշտոնյաների, կծառայի որպես պետքարտուղար և ազգային անվտանգության հարցով խորհրդական առնվազն վեց ամիս, և նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի […] ...

Reuters. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

10:00 03.05.2025

Reuters. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները պատրաստել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters- ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ նոր տնտեսական պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել սահմանափակումներ բանկային և էներգետիկ ոլորտներում։ Ինչպես նշում է գործակալությունը, դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին

09:35 03.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

BACK_TO_TOP