Նրանք պետք է հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիր ունի, որը պետք է ապահովվի. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Նրանք պետք է հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիր ունի, որը պետք է ապահովվի. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի մասին

14:27 28.02.2023

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ քննարկումներին Ռուսաստանը դեր ունի: Միևնույն ժամանակ, Սիմոնյանը էմոցիոնալ է համարում երբեմն Մոսկվայից հնչող նյարդային արձագանքները, երբ որևէ այլ կողմ փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որևէ դրական քայլ անել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իհարկե Ռուսաստանը դեր ունի, ես չեմ կարծում, որ կարող է չունենալ, որովհետև, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահներն են Լեռնային Ղարաբաղում կանգնած: Միևնույն ժամանակ, մի փոքր ավելի եմ համարում այն ջղաձգումներն ու նյարդային արձագանքները Մոսկվայից, որոնք տեղի են ունենում, երբ որևէ այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան պետք է լինի քաղաքական մեծ կառույցի կողմից: Կարծում եմ՝ իրենք պետք է մի քիչ ավելի հանգիստ լինեն, ավելի զսպված լինեն: Պետք է հասկանան իրավիճակն ու հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ու անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովվի՝ ի հեճուկս որևիցե աշխարհաքաղաքական ելևէջի կամ որևիցե մեկի ցանկության կամ խանդի»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ողջունում են երրորդ երկրների ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Սիմոնյանն ասաց. «Հարցն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն իրենք: Իրենք պետք է այդ հարցը լուծած լինեին: Իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը: Այստեղ է գտնվում ռուսական զորախումբը՝ 102-րդ ռազմաբազան: Եվ մեր պայմանագրերն այս իրավիճակին էին միտված: Բա դուք ո՞ւր էիք, ինչո՞ւ ավելի ակտիվ չեք մասնակցում»:

ԱԺ նախագահը հավելեց՝ եթե չեն կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասեն, որպեսզի միասին նստեն ու ելքեր գտնեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

21:15 04.06.2025

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Դիմելով ծրագրին՝ ստացեք մինչև 50% փոխհատուցում։ Իսկ եթե բնակվում եք Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքում, կամ ունեք զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հաշմանդամություն, փոխհատուցումը կարող է […] ...

Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի

21:09 04.06.2025

Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի

2025 թվականի հունիսի 3-ին Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախախարի առաջին տեղակալ Աշուրբոյ Սոլեհզոդայի հետ: Այս մասին հայտնել են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության մի շարք արդի հարցեր՝ համագործակցության հեռանկարային ուղղությունները վերհանելու շեշտադրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել 2025թ. ապրիլի […] ...

Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:01 04.06.2025

Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 14, 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6 շենք, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր․ Քոչարի փ. […] ...

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

20:54 04.06.2025

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից […] ...

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

20:46 04.06.2025

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Շանթը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ: Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես […] ...

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

20:39 04.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […] ...

BACK_TO_TOP