21:30 28.02.2023
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին երկու օրերին Բաքվում էր: Ի՞նչ էր ամենաուշագրավը Լավրովի խոսքերում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Կարծում եմ՝ ամենակարևորը արձանագրումն է այն փաստի, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական ինչ-որ մաքսակետ ստեղծելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Լավրովը հաստատեց այն, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ համաձայնագրի հիման վրա, իսկ այդ համաձայնագիրը ենթադրում է, որ Լաչինի միջանցքով պետք է ապահովվի քաղաքացիական և մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը՝ առանց որևէ խոչընդոտի, և այդ հայտարարությունում ոչ մի խոսք չկա ադրբեջանական ինչ-որ մաքսակետ ստեղծելու մասին: Ուստի մաքսակետ լինել չի կարող:
Դա հատկանշական է՝ հաշվի առնելով այն, որ մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր միջազգային գործընկերներն ընկալում են Ադրբեջանի առաջարկը Բեձորում այդպիսի մաքսակետ ստեղծելու վերաբերյալ: Այսպիսով` Լավրովը հերքում է այն, որ Ռուսաստանը երբևէ համաձայնություն է տվել կամ դրական է ընկալել Ադրբեջանի այս մոտեցումը, իսկ երեկ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մեկնաբանելով Ալիևի այդ հայտարարությունը, ասել էր, որ հավանաբար Ադրբեջանի նախագահը, խոսելով միջազգային գործընկերների ընկալման մասին, նկատի ունի այլ գործընկերների, այլ ոչ Եվրամիությանը, քանի որ Եվրամիությունը երբեք նման մոտեցմանը կողմ չի եղել, քանի որ այդ մոտեցումը կհակասեր եռակողմ հայտարարության բովանդակությանը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Լավրովը խոսել է ինչ-որ տեխնիկական լուծումների մասին, որոնք հնարավորություն կտային հանել ադրբեջանական կողմի մտահոգությունները: Ի՞նչ նկատի ուներ: Լավրովը խոսել է նաև Սյունիքի տարածքով դեպի Նախիջևան Ադրբեջանի կապն ապահովելու մասին: Այստեղ իր ասածներում նոր բան կա՞ր:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...