Վարչապետը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Վարչապետը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը

13:55 01.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Այն բացվել է Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ: «Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է:

Բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, զոհերի հարազատները:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մերծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,
Մարտի 1-ի զոհերի ընտանիքների հարգարժան անդամներ,

Մենք այսօր ոգեկոչում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը և վերհիշում Մարտի 1-ի և նախորդող իրադարձությունները: Ես նախկինում էլ, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ Մարտի 1-ն ամենևին էլ սգո օր չէ: Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի և մարտի 1-ին զոհված մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է: Ես 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ամենատարբեր հարթակներում առիթ ունեցա ասելու, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ ընտրությունները ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ են դառնում, այլ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց: Սա, ըստ էության, նաև իմ անձնական հետևությունն է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից, որովհետև, գիտեք, որ ես անձամբ էլ շատ էականորեն ներգրավված եմ եղել այդ իրադարձություններին: Եվ հետևությունը նրանում է, որ իրականում 2008 թվականի Մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին է, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է: Մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք: Եվ առնվազն այդ մասով Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու: Եվ ուզում եմ ասել, որ դրա երաշխավորը ոչ թե որևէ կառավարություն է, ոչ թե որևէ կուսակցություն է, ոչ թե որևէ իշխանություն է, այլ դրա երաշխավորը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ով ի վերջո 30 ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտել է և ճշգրտում է իր նպատակակետերը: Եվ իր նպատակակետը՝ անկախ, ինքնիշխան, ուժեղ պետությունում ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու տեսլականն է, ազատ և երջանիկ կյանքով ապրելու տեսլականը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ Մարտի 1-ն այն մասին է, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որն ունենք որպես պետություն, որն ունենք որպես անկախ երկիր: Մարտի 1-ին և հետագայում նաև՝ 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար:

Ես ուզում եմ, որ մենք հենց այս իմաստով դիտարկենք Մարտի 1-ը, որովհետև Մարտի 1-ը ոչ թե պատճառ է, այլ հետևանք: Մեր բոլոր պրոբլեմները ոչ թե պատճառ են, այլ հետևանք, հետևանք են մեր՝ ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, շատ երևույթների նկատմամբ չափից ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերելու: Եվ Մարտի 1-ի այս հուշարձանը մեզ համար պետք է տեսանելի վկայություն լինի այն մասին, թե ինչով ենք մենք զբաղված ամեն օր, ինչ ենք մենք կառուցում վաղվա համար, որովհետև այս օրն այսօր է՝ որպես երեկվա հետևանք, վաղն այսօր է լինելու՝ դարձյալ որպես երեկվա հետևանք: Եվ, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր, ամեն օր մեզանից յուրաքանչյուրն է կառուցում այդ վաղվա օրը:

Մարտի 1-ի զոհերի և, ընդհանրապես, մեր անկախության և ինքնիշխանության, մեր քաղաքացիական իրավունքների, մեր ժողովրդավարության համար ընկած մեր բոլոր եղբայրների օրինակը մեզ պիտի անընդհատ պարտադրի վերադառնալ այս հարցերին՝ իսկ ի՞նչ ենք մենք անում, իսկ ի՞նչ ենք մենք ճիշտ անում, իսկ ի՞նչ ենք մենք սխալ անում, իսկ որտե՞ղ է, որ մենք համոզված ենք, որ ճշմարիտ ենք ընկալում իրականությունը, իսկ որտեղ ենք մենք համոզված, ինչքանով ենք համոզված, որ լավ ենք ճանաչում այն իրականությունը, այն միջավայրը, այն պայմանները, այն պրոցեսները, որ տեղի են ունենում մեզանում և մեր շուրջ:

Ես ուզում եմ Մարտի 1-ին զոհված մեր եղբայրների հիշատակը ոգեկոչելով՝ հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ որպես հավաքականություն և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Նրանք այսօր Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության, անկախության և ապագայի երաշխավորն են: Եվ մենք պիտի ամեն ինչ անենք և ամեն ինչ կանենք, որպեսզի արժանի լինենք Մարտի 1-ի մեր զոհերին, 44-օրյա պատերազմի մեր զոհերին, սեպտեմբերյան ագրեսիայի, Արցախի առաջին պատերազմի զոհերին, հայրենիքի համար, ազատության համար, օրինականության համար, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր բոլոր քաղաքացիներին: Բայց և նաև պիտի հիշենք մեր նպատակը, մեր վերջնական նպատակն այն է, որ մենք ինքնիշխանության համար, անկախության համար, ժողովրդավարության, իրավունքի և ազատության համար՝ ոչ թե անընդհատ զոհվելով, այլ այդ ամեն ինչով ապրելու, մեր հայրենիքը, մեր պետությունը զարգացնելու և շենացնելու տրամաբանության մեջ հայտնվենք, որովհետև բավ են զոհերը, որովհետև մեր նպատակակետն ապրելու ժամանակն է, և այս օրը հենց դա է խորհրդանշում:

Շնորհակալ եմ»:

Վարչապետը ծաղիկներ է դրել հուշարձանին և հարգել 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

20:46 04.06.2025

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Շանթը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ: Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես […] ...

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

20:39 04.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […] ...

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

20:35 04.06.2025

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները: Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի […] ...

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

20:27 04.06.2025

Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Միավորված կոլեգիայի […] ...

Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

20:19 04.06.2025

Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է News18-ը: Կրիկետի հազարավոր երկրպագուներ եկել էին Չիննասվամի մարզադաշտ՝ ողջունելու տեղական «Royal Challengers Bengaluru» թիմին, որը 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել է Հնդկաստանի Պրեմիեր լիգան։ Տոնակատարությունը թիմի համար կազմակերպել էր Կերալա […] ...

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:10 04.06.2025

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP