ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփել է ձմեռային նստաշրջանի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփել է ձմեռային նստաշրջանի աշխատանքները

17:50 01.03.2023

Ուզում եմ առանձնակի կարեւորություն տալ այն հանգամանքին, որ մենք վեհաժողովի շրջանակում ունեցել ենք երկկողմ հանդիպումներ, որոնք շատ կարեւոր եւ արժեքավոր են եղել. ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները՝ նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հրավիրված ասուլիսում:

Նա տեղեկացրել է, որ ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: Պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկային ու զարգացմանը վերաբերող հարցերի մասին, անդրադարձել տարածաշրջանին եւ Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերներին: Հայ խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել նաեւ Միացյալ Թագավորության պատվիրակության, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաեւ համագործակցությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում:

Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ նիստերի օրակարգերի թեման հիմնականում եղել է Ուկրաինայում ընթացող պատերազմը եւ դրա հետեւանքները:

Անդրադառնալով միջազգային հարթակներում հայկական դիրքորոշումների ներկայացմանն ու գործընկերների արձագանքին վերաբերող հարցին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ոչ միայն փոխվում են նրանց կարծիքները, այլ նաեւ միջազգային գործընկերները խոսում են դրա մասին:

«Մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ-ի ընթացքում Լաչինի միջանցքի փակման մասին խոսել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորները: Նրանք նաեւ մեզ հետ մասնավոր զրույցներում իրենց մտահոգությունն են հայտնել: Եվ Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում հնչեցվող այն թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ, մեքենաներ են անցնում եւ հնարավոր է բեռներ փոխադրել եւ այլն, միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը որեւէ մեկը չի հավատում: Դա ակնհայտ է: Դրան գումարվում է նաեւ Հաագայի դատարանի որոշումը, որը մեկ անգամ եւս վերահաստատեց խնդրի լրջությունը»,- նշել է Սարգիս Խանդանյանը:

Նա հավելել է, որ միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումներին հավատում են ու խոսում դրանց մասին: Պատասխանելով խաղաղության պայմանագրի բանակցություններին վերաբերող հարցին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները, որոնք, մեծ հաշվով, տեղավորվում են Հայաստանի ինքնիշխանության, անկախության պաշտպանության, ինչպես նաեւ մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

«Թե մասնավոր ինչ կետերի շուրջ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս չեն կարողանում մոտեցնել իրենց դիրքորոշումները, կարծում եմ, որ բանակցողները պետք է այդ մասին խոսեն: Այնուամենայնիվ, մենք հանձնառու ենք շարունակելու բանակցությունները եւ հույս ունենք, որ կմոտենա այդ պահը, եւ մենք հնարավորություն կունենանք Ադրբեջանի հետ կնքելու խաղաղության պայմանագիրը»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Խորհրդարանական պատվիրակությունը փետրվարի 22-24-ը Վիեննայում մասնակցել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները հրթիռակոծել են իսրայելական ռազմական թիրախը

13:47 03.05.2025

Հութիները հրթիռակոծել են իսրայելական ռազմական թիրախը

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվից հարավ գտնվող իսրայելական ռազմական թիրախի վրա։ «Եմենի հութիների հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռ են արձակել օկուպացված Ջաֆա (Թել Ավիվ) տարածքից հարավ իսրայելական ռազմական թիրախի ուղղությամբ», – ասվում է հութիների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը […] ...

Զելենսկին սպառնացել է Մոսկվա այցելել պատրաստվող օտարերկրյա առաջնորդներին

13:35 03.05.2025

Զելենսկին սպառնացել է Մոսկվա այցելել պատրաստվող օտարերկրյա առաջնորդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը, ովքեր մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Բացի այդ, Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը։ Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար հայտարարեց Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները կդադարեն: ...

ԱՍՀ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում

13:24 03.05.2025

ԱՍՀ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որպես պատվիրակության անդամ, Ժնևում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը․այն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի

13:11 03.05.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […] ...

Հնդկաստանը արգելք է դրել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա

13:00 03.05.2025

Հնդկաստանը արգելք է դրել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա

Հնդկաստանը անհապաղ արգելք է դրել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա մինչև հետագա ծանուցում, ասվում է արտաքին առևտրի գլխավոր տնօրինության հրամանում: «Պակիստանից ծագող կամ արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումը, անկախ նրանից՝ ազատ մուտք գործելու կամ այլ կերպ թույլատրված, պետք է անմիջապես արգելվի մինչև հետագա ծանուցումը։ Այս սահմանափակումը մտցվել է ազգային անվտանգության […] ...

Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

12:53 03.05.2025

Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Ավստրալիայում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ՝ նոր դաշնային խորհրդարանի ընտրության համար։ Քվեարկության արդյունքներով կորոշվեն 76 սենատորներից 40-ի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի 150 անդամների անունները։ Սենատի անդամներն ընտրվում են վեց տարով, իսկ խորհրդարանի ստորին պալատի անդամները՝ երեք տարով։ Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընթացիկ ընտրություններում օրենսդիր մարմնի երկու պալատներում տեղերի համար պայքարում է 1456 քաղաքական գործիչ։ Նրանցից 330-ը կպայքարեն […] ...

BACK_TO_TOP