18:11 01.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով շարունակվում են բացահայտվել մեծ չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր:
Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. փետրվարի 23-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդը, մեքենայում գտնվող մյուս երեք ուղևորները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության բաժին:
Պարզվել է նշված անձանց ինքնությունը: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին շուրջ 100 դեղահաբ:
Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա՝ փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել։
Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ այլ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել առանձնապես խոշոր չափերով՝ 5,57 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2023թ. փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից:
41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...
13:58 03.05.2025
Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել Մախաչևի թիմակցի նկատմամբUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 գրեփլինգի մրցաշարում պարտության է մատնել ռուս մարզիկ Մագոմեդ Զայնուկովին, հայտնում է armsport.am-ը: Մենամարտը տեղի է ունեցել մինչև 79.4 կգ բանակցային քաշային կարգում։ Երկու հինգ րոպեանոց ռաունդ տևած մենամարտում Ծառուկյանը միաձայն որոշմամբ հաղթել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի […] ...
13:47 03.05.2025
Հութիները հրթիռակոծել են իսրայելական ռազմական թիրախըՀութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվից հարավ գտնվող իսրայելական ռազմական թիրախի վրա։ «Եմենի հութիների հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռ են արձակել օկուպացված Ջաֆա (Թել Ավիվ) տարածքից հարավ իսրայելական ռազմական թիրախի ուղղությամբ», – ասվում է հութիների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը […] ...
13:35 03.05.2025
Զելենսկին սպառնացել է Մոսկվա այցելել պատրաստվող օտարերկրյա առաջնորդներինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը, ովքեր մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Բացի այդ, Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը։ Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար հայտարարեց Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները կդադարեն: ...
13:24 03.05.2025
ԱՍՀ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որպես պատվիրակության անդամ, Ժնևում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը․այն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ […] ...
13:11 03.05.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայիԱյսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […] ...