Հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա. Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա. Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանի հետ

18:28 01.03.2023

Մենք բարձր ենք գնահատում հայ-մեքսիկական հարաբերությունները: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, եւ Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ: Այս մասին ասել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Թագուհի Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ բարեկամական խմբի ղեկավարը շնորհավորել է նրան Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքների արդյունքում կարձանագրվի արդյունավետ փախգործակցություն:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Մեքսիկան Հայաստանում: Նա նշել է, որ հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ է տեսնում:

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը նոր երանգներ կհաղորդի հայ-մեքսիկական հարաբերություններին:

Գուրգեն Արսենյանը գոհունակությամբ փաստել է, որ 2023 թվականի հունվարին, երբ Հայաստան էր այցելել Մեքսիկայի բարեկամական խմբի պատվիրակությունը, մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ: Նա հույս է հայտնել, որ այս ձեւաչափով համագործակցությունը շարունակական կլինի:

Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ նման ոճրագործությունների ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է դրանց հետագա կանխարգելման համար: Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում եւ Արցախում՝ պատգամավորը նշել է, որ ակնկալում է նաեւ Մեքսիկայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում. այն է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական կարգավիճակի որոշման բովանդակային բանակցություններին:

Թագուհի Ղազարյանը նշել է, որ գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառում առկա են համագործակցության մի քանի օրակարգեր, որոնք քննարկվել եւ հստակեցվել Մեքսիկայի բարեկամական խմբի պատվիրակության Հայաստան կատարած այցի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ քննարկված ծրագրերը կյանքի կկոչվեն նաեւ դեսպանի աջակցությամբ ու մասնակցությամբ:

Դեսպանը հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու գործում համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP