20:00 03.03.2023
Սուբվենցիոն ծրագրով Գյումրիի տիկնիկային թատրոնի վերանորոգումը շինընկերությունը համարել է ավարտված, թեև ավարտական ակտ դեռ չկա ստորագրված։ Իսկ որակից դժգոհ է տնօրենը, շենքի որոշ հատվածներում աշխատանքներն անավարտ են մնացել։
Ըստ պայմանագրային պարտավորությունների, տիկնիկային թատրոնի վերանորոգման ծրագրի ավարտը նախատեսված էր 2022-ի տարեվերջ, իսկ աշխատանքները սկսվել էին օգոստոսին։ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգումը շինարարն համարում է ավարտած՝ ժամկետների մի փոքր խախտումով, միաժամանակ թերի աշխատանքներով: Որակից բացի, շենքի վերանորոգման համար կազմված նախագիծն էլ տնօրենի կարծիքով առանց թատրոնի աշխատակազմի դիտարկումներն հաշվի առնելու է գրվել։
«Այդ հարցով բավականին քաշքշուկներ եմ ունեցել, որովհետև ներկայացրեցին ծրագիր արդեն իսկ կազմված, ինչն ինձ համար բավականին զարմանալի էր։ Թատրոնի տնօրինությունից զատ որևէ մեկը չի կարող իմանալ, թե որ հատվածում ինչ է անհրաժեշտ։ Մարզպետարանը ասում է քաղաքապետարանի պատասխանատվության տակ էր, իսկ քաղաքապետարանն ասում է՝ մարզպետարանի։ Այդպես շարունակվեց և որևէ մեկը չգիտակցեց, չիմացավ, թե ով էր պատասխանատուն վերջիվերջո այդ հարցի»,- ասում է Գյումրիի տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։
Այդ նախագծով շինարարությունը սկսվել ու փաստացի ավարտված է համարվում՝ երկրորդ հարկի պատերին արդեն ճաքերով, որոշ հատվածներում լամինատե հատակը թերություններվ։ Խոհանոցի սալիկների փոխարեն տեղադրվել են ինքնասոսնձվող դեկորներ, որոնք արդեն պոկվել ու առանձնացել են: Չեն փոխվել երկրորդ հարկի դահլիճի մեծ պատուհանները, որոնք վտանգ են ներկայացնում անցորդների համար:
Շենքի ամենակարևոր հատվածները վերանորոգման նախագծում ներառված չեն եղել, չեն վերանորոգվել նաև տիկնիկային թատրոնի նախասրահը և այն դահլիճը, որտեղ երեխաների համար խաղում են ներկայացումներ։ Իսկ վերանորոգման խնդիր ամենաշատն ուներ հենց այդ դահլիճը։
Քաղաքի գլխավոր ճարտարապետը ասում է, թե վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ հայտնաբերված թերություններն, ըստ նրա, աննշան են ու կվերացվեն։ Ճարտարապետը նաև շեշտում է, որ շինարարության ընթացքին քաղաքապետարանի վերահսկող մասնագետն է հետևել։
Նախատեսված էր մեծ ու հիմնական դահլիճ մուտքի ևս մեկ դուռ բացել, բայց նախագծում այդ աշխատանքները ևս չեն ներառվել: Փոխարենը մետաղապլաստե դուռ են շինարարները տեղադրել երկրորդ հարկում՝ առանց հարմարությունների, դռնից ելքի դեպքում հայտնվելու ես կցակառույցի կտուրի վրա։ Փաստորեն, ըստ գլխավոր ճարտարապետի, տարհանման ելքը նախապես փորձաքննություն է անցել:
Շինարարը տիկնիկային տնօրենին հայտնել է, որ վերանորոգումը շենքում ավարտել է, բայց այդ մասին չկա ավարտական ակտ, ըստ այդմ՝ շենքը չի համարվում շահագործման հանձնված։
«Հանձնաժողովը, որը պետք է ընդունի աշխատանքները, մինչև չստորագրի էդ փաստաթղթի տակ, չեն ավարտվի շինարարական աշխատանքները, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է նաև հենց տնօրենը և իր կարծիքը կասի, մենք անպայման հաշվի կառնենք։ Եթե արձանագրվեց, որ խնդիրներ կան, անորակ աշխատանքներ կան, միանգամից կպարտադրվի շինարարին, որպեսզի վերացնի այդ թերությունները»,- նշում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Թե երբ կսկսվեն ու կավարտվեն շինթերությունները վերացնելու աշխատանքները, առայժմ առանց ժամկետների են: Իսկ այս ընթացքում թատրոնը փոքրիկ հանդիսատեսի համար կշարունակի փակ մնալ: Աշխատակազմը մի կերպ հարմարվել է մի փոքր սենյակում, որտեղ էլ նոր բեմադրությունների ու արտագնա ներկայացումների փորձերն են անում։
Բեմի լուսաձայնային սարքավորումների թարմացում նախատեսված չէ, թատրոնի տնօրինությունը այս խնդիրն էլ է բազմիցս ներկայացրել, դիմումներ գրել, բայց անօգուտ: Գերմանական մեկ այլ ծրագրով այժմ թատրոնում անցկացվում է օդափոխության ժամանակակից համակարգ ու լոկալ ջեռուցում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...