Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման իր դիրքորոշմանը. նախագահը՝ Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+10.09 oC

Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման իր դիրքորոշմանը. նախագահը՝ Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

18:52 14.03.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է.

«Ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում: Իրականում ձեր այցելությունը ևս մեկ վկայություն է մեր դարավոր բարեկամության: Վերջին տարիներին հատկապես մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են և այդ հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունեն միջխորհրդարանական կապերը:

Երբ նայում ենք մեր երկու երկրների ներուժին, կարող ենք ասել, որ շատ անելիքներ ունենք, կարող ենք մեր տնտեսական հնարավորություններն օգտագործել երկու երկրների բարեկեցության բարձրացման համար, բայց մենք դեռևս այդ աստիճանի չենք կարողանում անել:

Համոզված եմ, որ ձեր այս այցելությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր երկու երկրների հարաբերությունները»:

Մոհամմեդ Սիդիկը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Շնորհակալություն մեծարգո պարոն նախագահ, մենք հպարտ ենք հանդիպելու Ձեզ հետ և շնորհակալություն ենք հայտնում այս ընձեռված լավ հնարավորության համար»:

Իրաքցի խորհրդարանականը շեշտել է, որ իրենց պատվիրակության կազմում ընդգրկված են իրաքյան հասարակության տարբեր շերտերի և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և հույս է հայտնել, որ հաջորդ նման առիթի դեպքում պատվիրակությունում ներկայացված կլինեն նաև հայերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրաքի և Հայաստանի համագործակցության բազմաշերտ հնարավորություններին և դրանց խթանմանը: Առանձնահատուկ շեշտվել է միջխորհրդարանական ակտիվ դիվանագիտական շփումների կարևորությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին, ինչին ի պատասխան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն իրենց երկրի նախագահին:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա խնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման իր դիրքորոշմանը: Այս կապակցությամբ երկուստեք նշվել է, որ բաց սահմանների առկայությունը մեծապես կխթանի նաև Իրաքի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի սերտացմանն ու զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

08:06 07.05.2025

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

08:00 07.05.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

BACK_TO_TOP