20:57 17.03.2023
Հայաստանում համարակալվում և հաշվառվում են խոշոր եղջերավոր կենդանիները: էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի անասնաբույժներն ու համաճարակաբանները շրջում են գյուղերով, պիտակների միջոցով համարակալում են խոշոր եղջերավորներին: Շիրակի մարզում արդեն հաշվառել ու համարակալել են 57 հազարից ավելի խոշոր եղջերավոր կենդանիների:
Խոշոր եղջերավորներին համարակալում են առաջին անգամ: Մասնագետներն ասում են, որ սրանով կենդանիների տեղաշարժի վերահսկումն են ապահովելու, ինչպես նաև հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունն է բարձրանալու։
«Արդեն համարակալված ունենք, որոնք մուտքագրված են համակարգ, 370 հազար խոշոր եղջերավոր կենդանի, բայց փաստացի համարակալվածների թիվն ավելի շատ է։ Գործընթացը կարևոր է նրանով, որ հնարավորություն կստեղծվի, որպեսզի կենդանին իր կյանքի ժամանակահատվածում ունենա մեկ ինդենտիֆիկ համար և տարբեր համաճարակների ժամանակ հնարավոր կլինի կառավարել այդ համավարակները։ Մյուս կողմից ավելի արդյունավետ կդառնան այն հակահամաճարակային միջոցառումները, որոնք պետությունն իրականացնում է»,- նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Իննանիշ թվով պիտակները ռադիոհաճախականությամբ են, յուրաքանչյուր մարզ ունի իր հատուկ կոդը: Շիրակի մարզի կենդանիները հաշվառվում են 105 համարի կոդով սկսվող պիտակներով: Կենդանիների բոլոր տվյալները նախ գրանցվում են հատուկ մատյանում, հետո վերահսկողության համար նույն տվյալները կմուտքագրվեն էլեկտրոնային համակարգ:
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ու հաշվառումը մասնագետներին կօգնի պրոֆիլակտիկ որոշ միջոցառումների և պատվաստումների ժամանակ՝ օրինակ արյունառման դեպքում։ Վարակված կենդանուն շատ հաճախ անասնատերը հնարամտորեն կարողանում էր թաքցնել, որպեսզի հարկադիր մորթի չենթարկեր:
Իսկ ինչպես կարող է համայնքային անասնաբույժը վերահսկել համարակալված կենդանուն, երբ մինչև էլեկտրոնային բազա տվյալների մուտքագրումը կենդանին վաճառվում է: Առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի անասնատերը կենդանին վաճառելու իրավունք այսուհետ չի ունենա, վաճառելու դեպքում պատասխանատվություն կկրի գնորդը, իսկ առանց ականջապիտակի կենդանու վաճառքը կդիտարկվի ապօրինի և կարող են հայտնաբերման դեպքում առգրավել:
«Եթե անասնատերը ցանկանում է վաճառել այդ կենդանուն, ապա պարտադիր կենդանին ականջապիտակով պիտի լինի, որ խնդիրներ չունենան վաճառքի հետ կապված։ Առանց պիտակի կենդանին չի թույլատրվում վաճառել, դա կհամարվի ապօրինի գործողություն։ Սննդի անվտանգության տեսչական մարմինն այդ հարցով կզբաղվի, պարզելու համար կենդանին վաճառվել է պահելու նպատակով, թե տարվել է սպանդանոց ու մորթի է ենթարկվել»,- պարզաբանում է Ախուրյանի տարածաշրջանի համաճարակաբան Կարապետ Պապոյանը։
Խոշոր եղջերավորների հայտնաբերմանն ու տեղաշարժի հետագծին հետևել կօգնեն պիտակների վրա առկա QR կոդերը։ Այս կերպ հնարավոր կլինի նաև հեշտությամբ բացահայտել անասնագողությունը, իհարկե, պարեկների օգնությամբ: Համարակալումից հետո անասնատերերը կկարողանան նաև կենդանիները դարձնել գրավի առարկա:
Եվ ի վերջո, համարակալումն ու հաշվառումը թույլ կտան ունենալ հանրապետությունում առկա գլխաքանակի մասին հստակ տվյալներ, ինչն էլ կօգնի տարեկան նախատեսված պլանային պատվաստումների համար ճշգրիտ քանակով պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում: Հիմա համարակալմանը զուգահեռ վակցինատորները կատարում են նաև դաբաղի դեմ պատվաստումներ:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...