Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման եւ լուծման գործընթաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման եւ լուծման գործընթաց

15:50 17.03.2023

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

2022 թվականին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր, բաց մասնակցային գործընթացը, ձեւավորվել են սահմանադրական բարեփոխումների խորհուրդը եւ մասնագիտացված հանձնաժողովը:

Մեկնարկել է նաեւ նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման եւ լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերին, որպեսզի ավելի անխոչընդոտ իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ եւ ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաեւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը:

Ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման աշխատանքները: Ստեղծվել է նաեւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ձեւավորվել են երկու առանձին` քաղաքացիական եւ վարչական պալատներ, ինչպես նաեւ ստեղծվել է նոր` հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն դատական եռաստիճան շղթան:

Բարձրացվել են Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը: Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ եւ այլն:

Պատգամավորները հարցեր են ուղղել նախարար Գրիգոր Մինասյանին: Զեմֆիրա Միրզոեւան հետաքրքրվել է, թե ինչու զեկույցում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող որեւէ դրույթ չկա: Պատգամավորի գնահատմամբ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված կա հետընթաց, քանի որ չկա առաջընթաց: Այս տեսակետի հետ չեն համաձայնել թե’ արդարադատության նախարարը, թե’ պատգամավորները` գործընկերոջը հորդորելով փաստեր ներկայացնել: «Ամենեւին համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ: Բացարձակ հետընթաց չկա: Իսկ եթե կա, խնդրում եմ փաստերով խոսել»,- ասել է Գրիգոր Մինասյանը: «Եթե չկա առաջընթաց, դա չի նշանակում, որ կա հետընթաց»,- ընդգծել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը` նկատելով, որ իշխանության եւ Կառավարության համար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են ե’ւ իրավունքների, ե’ւ պատասխանատվության առումով` անկախ ազգային, կրոնական եւ այլ պատկանելություններից, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:

Զեմֆիրա Միրզոեւայի հնչեցրած տեսակետը չեն կիսել նաեւ հանձնաժողովի անդամներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Բաքոյանը, որոնք նույնպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ոլորտում կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Որպես խնդիր` պատգամավորը, մասնավորապես, նշել է եզդիերենի ուսուցիչների պակասը: «Մեր Կառավարությունն ունի բավարար կամք` լսելու եւ խնդիրներին լուծումներ տալու, այստեղ մենք անելիք ունենք»,- շեշտել է Ռուստամ Բաքոյանը:

Եզրափակիչ խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում անկյունաքարային է ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը: Նախագիծն Արդարադատության նախարարությունը մշակել է, այն գրեթե պատրաստ է: Նախարարը ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւային առաջարկել է համագործակցել նախագծի լավարկման շուրջ:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP