Հետմահու պետական պարգևներ են հանձնվել զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Հետմահու պետական պարգևներ են հանձնվել զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին

18:56 18.03.2023

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։

Արարողությանը ներկա են գտնվել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի զինվորականներ, մարզի համայնքների և վարչական տարածքների ղեկավարներ, զոհվածների հարազատներ:

 

Ողջունելով ներկաներին Գեղարքունիքի մարզպետը իր, ընտանիքի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անունից երախտագիտություն է հայտնել հերոսածին ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, ուժ և համբերություն մաղթելով նրանց ընտանիքներին։

«Ցավ և ափսոսանք եմ զգում, որ այսօր, այս պարգևները չենք փակցնում մեր հերոսների կրծքերին, այլ դրանք շնորհում ենք հետմահու։ Տղաները հերոսացել են հայրենիքի պաշտպանության գործում անձնուրաց ծառայություն մատուցելով։ Հանուն մեր հերոսների չապրած կյանքերի՝ այսօր շատ անելիքներ ունենք մեր երկիրը պահպանելու, շենացնելու, հզորացնելու համար, և շարունակելով նրանց գործը՝ սերունդների համար կերտելու իրենց երազած հզոր ու անառիկ հայրենիքը։ Հայոց բանակն օր օրի զարգացում է ապրում, և ես վստահ եմ, որ, որքան էլ նենգ է թշնամին, այդուհանդերձ, մեր բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է հերոսաբար և պատասխանատվության բարձր զգացումով։

Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջև։ Փառք ու պատիվ Հայոց բանակի հերոսներին»։

Հայրենիքին մատուցած ծառայության համար Գեղարքունիքի մարզից տարբեր աստիճանի մեդալներով հետմահու պարգևատրված հերոս զինծառայողներն են․

Ավագ լեյտենանտ Գնել Գասպարյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ախպրաձոր

Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Մեծ Մասրիկ

Ենթասպա Արման Գրիգորյան- «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Մարտունի

Շարքային Գարիկ Թադևոսյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովինար

Շարքային Ալիսա Մելքոնյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Զոլաքար

Շարքային Գևորգ Ստամբուլցյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք

Շարքային Սահակ Գաբրիելյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք

Ավագ լեյտենանտ Վեմիր Հարությունյան – Մարտական 2-րդ աստճանի շքանշան, գ․ Ակունք

Լեյտենանտ Լյովա Սահակյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ

Լեյտենանտ Գարիկ Բադեյան – Արիության մեդալ, ք․Վարդենիս

Շարքային Տիգրան Հովակիմյան – «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Սերժանտ Շահեն Գասպարյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք

Շարքային Սաղաթել Սարգսյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Կարճաղբյուր

Սերժանտ Հայկ Մուրադյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ

Սերժանտ Իրինա Գասպարյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․Վարդենիս

Սերժանտ Արայիկ Հովհաննիսյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք

Շարքային Վարազդատ Վարդանյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք

Սերժանտ Արմեն Հարությունյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ

Շարքային Արմեն Մխեյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լուսակունք

Սերժանտ Լևոն Հարությունյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար երկրորդ աստիճան» մեդալ, գ․ Փոքր Մասրիկ

Կրտսեր սերժանտ Վարդան Զիրոյան – «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Շարքային Վաղարշակ Սարմոսյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Շատջրեք

Կրտսեր սերժանտ Արա Հովհաննիսյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ

Շարքային Վահան Հակոբյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արեգունի

Կրտսեր սերժանտ Կամո Պողոսյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․ Վարդենիս

Սերժանտ Լևոն Նավասարդով – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք

Սերժանտ Արմեն Աբրահամյան – «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Մարտունի

Շարքային Արսեն Սարգսյան – «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Շարքային Մխիթար Ավագյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արծվանիստ

Շարքային Արմեն Գասպարյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Այգուտ

Շարքային Մխիթար Մարտիրոսյան – «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Շարքային Գրիգոր Գևորգյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Խաչաղբյուր

Շարքային Արամ Մնացականյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վաղաշեն

Կրտսեր սերժանտ Գուրգեն Զաքարյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վարդենիկ

Շարքային Արթուր Մարգարյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լիճք

Շարքային Կարեն Գրեյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Գեղհովիտ

Կրտսեր սերժանտ Ազատ Զոհրաբյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ձորագյուղ

Ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյան – «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Կրտսեր սերժանտ Ադամ Կիրակոսյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Աղբերք

Կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Զոլաքար

Շարքային Արտյոմ Մինասյան – «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Սերժանտ Մանուկ Կարապետյան – «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս

Ավագ սերժանտ Վիլգեն Ավագյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Փոքր Մասրիկ

Աշխարհազորային Արմեն Ասլանյան – «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արփունք

Աշխարհազորային Քաջիկ Բարեյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ;

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP