Արա Բաբլոյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Արա Բաբլոյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

16:45 21.08.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկասս Գասսերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից` Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով դեսպանի առաքելությունը Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական, մշակութային, կրթական և առողջապահական ոլորտներում:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Շվեյցարիան չեն բավարարվի ձեռք բերված տպավորիչ արդյունքներով և կշարունակեն էլ ավելի խորացնել ու զարգացնել հարաբերությունները: Այս առումով Արա Բաբլոյանը հատկապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանը երկրի հետագա զարգացման գործում ընդգծել է օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից բարեփոխումների իրականացման կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ այդ ճանապարհին էական է մի շարք բացասական երևույթների, այդ թվում՝ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, ինչպես նաև երկրում ժողովրդավարության հետագա խորացումն ու ամրապնդումը:

Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկասս Գասսերը գոհունակությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիները Հայաստանում եղել են հագեցած օրակարգով ու հետաքրքիր: Դեսպանը բարձր է գնահատել տարվա սկզբին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Լուկասս Գասսերը վերահաստատել է շվեյցարական կողմի պատրաստակամությունն ու գործուն աջակցությունն ուղղված հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP