Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի համար նամակ է կազմել, որում դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+28.09 oC

Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի համար նամակ է կազմել, որում դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ

12:09 21.03.2023

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նա դատապարտում է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Մարտի 8-ին՝ Ադրբեջանի շրջափակման երկրորդ ամսվա խորքում, Բոնոն, որպես ԱՄՆ հատուկ խորհրդական իր առաջին պաշտոնական այցը տարածաշրջան, հրապարակավ հայտարարեց. «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ… Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն: Այս պահին դա նույնիսկ քննարկման առարկա չէ»:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի քանի ժամվա ընթացքում պատասխանել է՝ նշելով, որ «Լուի Բոնոն, իր առաջին հրապարակային քայլում Ադրբեջանի դեմ պատժամիջոցները հանելով սեղանից, ազդարարում է ամերիկյան թուլությունը՝ հաստատելով Իլհամ Ալիևի համար, որ Բայդենի վարչակազմը չի պաշտպանի իր հակա շրջափակման խոսակցությունը՝ կոնկրետ գործողություններով»։

«Երբ մեր դիվանագետները գրավոր հավաստիացումներ են տալիս Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները որևէ ծախս կամ հետևանք չի կիրառի Արցախի շրջափակման համար, նրանք, միանգամայն բացահայտ և միտումնավոր, Իլհամ Ալիևին տալիս են Ջո Բայդենի ստորագրությամբ գրոհները շարունակելու ազատ անցագիր. բռնազավթել և էթնիկ զտումներ կատարել բնիկ հայկական հողերի վրա»,- հավելել է Համբարյանը:

Շիֆի գլխավորած Կոնգրեսի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մենք խորապես անհանգստացած ենք ուղևորության ընթացքում Ձեր մեկնաբանություններից, որոնք բացառում են Ադրբեջանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառումը՝ ի պատասխան նրանց ակնհայտ ագրեսիայի: Հաղորդվել է, որ դուք հայտարարել եք, որ «պատժամիջոցների ժամանակը չէ… դա այս պահին նույնիսկ քննարկման փուլում չէ»: Մինչ 120 000 անմեղ մարդիկ երրորդ ամիսն է, ինչ զրկված են իրենց հիմնական իրավունքներից Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով, որն Արդարադատության միջազգային դատարանը (Համաշխարհային դատարանը) Ադրբեջանին հրամայել է դադարեցնել, հիմա ժամանակը չէ բացառելու որևէ գործիքակազմ»:

Եզրափակելով, ստորագրողները հաստատում են, որ. «Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգների նախագահը, ԱՄՆ Պետդեպարտամենտը և ողջ վարչակազմը պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը այժմ և ապագայում՝ ներառյալ Ադրբեջանին ֆինանսական աջակցության դադարեցումը և պատժամիջոցների կիրառումը»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

BACK_TO_TOP