Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+26.09 oC

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

20:47 18.08.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարիդրացիական հարաբերությունները և տեսնում է համագործակցության լայն հորիզոն՝ ինչպես պետական մակարդակում, այնպես էլ բիզնես համայնքների միջև։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանը նշել է․

«ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեծ առաջընթաց է ԵԱՏՄ-Իրան համագործակցության համար։ Այս պայմաններում Հայաստանը դառնում է Իրանի մուտքի հարթակ դեպի ԵԱՏՄ-ի լայն միասնական շուկա, ինչն առանձնապես բարձրացնում է ՀՀ–ԻԻՀ երկկողմ օրակարգի ռազմավարական կարևորությունը»։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրի սահուն հոսքի և լոգիստիկայի, գյուղատնտեսական ապրանքների անվտանգ շրջանառության, մասնավորապես՝ սահմանային բուսասանիտարական և անասնաբուժական գործընթացների պարզեցման, ստանդարտների և տեխնիկական համապատասխանության ապահովման շուրջ։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը գործնական հիմքի վրա կդնի արդյունաբերության և առևտրի ոլորտում նախատեսվող համատեղ նախագծերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

ԿԳՄՍ նախարարը խորհրդարանում հանդիպել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

22:33 18.08.2025

ԿԳՄՍ նախարարը խորհրդարանում հանդիպել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Նրանք անդրադարձել են մեր երկրում կրթության գաղափարախոսական հենքին, ռազմավարությանը, զարգացման ծրագրերին, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական […] ...

Երևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա տուժած

22:24 18.08.2025

Երևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա տուժած

Օգոտստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գեղամ Խ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետ

22:17 18.08.2025

Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետ

Վարչապետն այսօր հանդես եկավ ուղերձով: Վաշինգտոնյան գործընթացից հետո այսօր Հայաստանում է Իրանի նախագահը: Այս օրերին աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ – Պուտին հանդիպմանը, որտեղ ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, քննարկման թեմաների շարքում նաև Սպիտակ տանը տեղի ունեցած գործընթացն էր: Ինչո՞վ են այս իրադարձությունները առանձնահատուկ: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման […] ...

Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

22:08 18.08.2025

Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP