Վերծանվել է Բեթհովենի ԴՆԹ-ն․ մանրամասներ նրա կյանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

Վերծանվել է Բեթհովենի ԴՆԹ-ն․ մանրամասներ նրա կյանքից

14:55 26.03.2023

Մեծ կոմպոզիտորն աչքի չէր ընկնում լավ առողջությամբ։ Նա սկսել է կորցնել լսողությունը արդեն 20 տարեկանում, բացի այդ, Լյուդվիգ վան Բեթհովենը տառապում էր մարսողության և լյարդի հետ կապված խնդիրներից։ Բայց կոնկրետ ինչի՞ց է նա մահացել։

Վերծանվել է Բեթհովենի ԴՆԹ-ն: Գիտնականները վերլուծել են կոմպոզիտորի մազերի հինգ հատվածները և պարզել, որ նա լյարդի հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն է ունեցել:

Հիմնական եզրակացությունները, որոնց հանգել են մասնագետները, հետևյալն են. կոմպոզիտորը գենետիկ նախատրամադրվածություն ուներ լյարդի հիվանդությունների նկատմամբ, իսկ մահից քիչ առաջ վարակվել էր վիրուսային հեպատիտ B-ով: միևնույն ժամանակ, գիտնականները դեռ չեն կարող վերջնական պատասխան տալ այն հարցին, թե կոնկրետ ինչից է մահացել Լյուդվիգ վան Բեթհովենը: Նրանց չի հաջողվել հայտնաբերել նրա խլության պատճառը։

Երկար ժամանակ նա ունեցել է մարսողական խնդիրներ, իսկ ալկոհոլի օգտագործումը վատթարացրել է լյարդի հետ կապված խնդիրները։ Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ մահվան պատճառ է դարձել կապարով թունավորումը՝ ստամոքսի ցավերի բուժման կասկածելի մեթոդների և կապարի խողովակներով հոսող ջրի օգտագործման պատճառով: Այնուամենայնիվ, այս վարկածը վաղուց կասկածի տակ է դրվել:

Հատուկ անալիզը նաև պարզել է, որ մահից քիչ առաջ Բեթհովենը վարակվել է վիրուսային հեպատիտ B-ով: Դրան գումարելով այն, որ կոմպոզիտորը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել, դա կարող է նրա մահվան պատճառ դառնալ 56 տարեկանում, կարծում են հեղինակները:
Գիտնականների համար անակնկալ էր այն, որ Բեթհովենի ԴՆԹ-ն նման չէ նրա եղբորորդու ժառանգների նմուշներին։ Բացի այդ, կոմպոզիտորի և նրա հարազատների գենետիկական նյութի մանրակրկիտ ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ Բեթհովենի ընտանիքում տղամարդկային գծում կար առնվազն մեկ տղա, որը ծնվել էր արտամուսնական կապից. Լյուդվիգի գենոմը չափազանց շատ է շեղվում նախնիների գծից: Միևնույն ժամանակ, գիտնականները չեն կարող ճշգրիտ որոշել, թե Բեթհովեններից կոնկրետ ով է ծնվել «օտար» հորից՝ ինքը ՝ կոմպոզիտորը, նրա հայրը, պապը, թե նախապապը:

Գանգուրները հետազոտել են գիտնականների մի մեծ խումբ, այդ թվում՝ դոկտոր Ակսել Շմիդտը Բոննի համալսարանական կլինիկայի մարդու գենետիկայի ինստիտուտից՝ կոմպոզիտորի հայրենի քաղաքից, և դոկտոր Արթուր Կոհերը ՝ Մաքս Պլանկի հասարակության էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտից:

Բոննում ծնված գերմանացի մեծ կոմպոզիտորը մահացել է 1827 թվականի մարտի 26-ին, 56 տարեկանում: Նրան հրաժեշտ են տվել հազարավոր մարդիկ։ Նա թաղված է Ավստրիայում ՝ Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Մարալիկ քաղաքում

12:32 24.07.2025

Հրդեհ Մարալիկ քաղաքում

Հուլիսի 24-ին, ժամը 08։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին

12:20 24.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

SHANTNEWS

12:00 24.07.2025

SHANTNEWS

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

11:55 24.07.2025

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […] ...

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

11:48 24.07.2025

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

Առաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […] ...

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:38 24.07.2025

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

BACK_TO_TOP