«Ագրարագյուղացիական միավորման» նախագահը մտադիր է գյուղնախարարին դատի տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

«Ագրարագյուղացիական միավորման» նախագահը մտադիր է գյուղնախարարին դատի տալ

20:35 21.08.2018

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի դեմ: Այս մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ պառճառը Բերբերյանի հասցեին ուղղված վիրավորանքն է, որը նախարարի կողմից հնչեցվել է
տեղական լրատվամիջոցներից մեկում: «Իմ ​​հայտարարությանն այն մասին, որ «ծիրանի արտահանման
աննախադեպ ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը», նույնիսկ ինձ հետ ծանոթ չլինելով,
նախարարն ինձ անվանել է անկուլտուրական մարդ, որը ոչինչ չի հասկանում գյուղատնտեսության ոլորտից», –
ասել է նա:

Բերբերյանը շարունակել է, որ այդ մասին են խոսում նաև մյուս փորձագետների եզրակացությունները ծիրանի
արտահանման վերաբերյալ: «Հայաստանում, ընդհանուր առմամբ, ծիրանի այգիների տարածքը հասնում է 6.5
հեկտարի, դրանց բերքատվությունը միջինում կազմում է 70 հազար տոննա: Դրանցից 22 հազար տոննան ծածկում է
ներքին պահանջարկը, 10% -ը փչանում է ծառերի տակ, 15 հազար տոննան մթերում են: Եվ ինչ, նման
պայմաններում արդյոք կարելի՞ է խոսել 44 հազար տոննայի արտահանման մասին», – հարցադրել է միության
ղեկավարը: Նրա խոսքերով՝ այդ հայտարարությունը լուրջ նյութական վնաս է հասցրել իր կողմից ղեկավարվող
կազմակերպության աշխատանքին: Մասնավորապես, ըստ նրա, դադարել են անդամավճարները, պայմանագրերը
խախտվել են: Ընդհանուր վնասը գնահատվում է 117 միլիոն դրամ:

«Մենք դիմել ենք ՀՀ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին, որից հետո պատրաստվում ենք գործն ուղղել վարչական դատարան», – եզրափակել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր այգեգործական կուլտուրաների,
մասնավորապես, ծիրանի արտահանման աննախադեպ ծավալների մասին: Այսպես, ըստ նախարարության պաշտոնական
հայտարարության, 2018 թվականի հուլիսի 11-ի դրությամբ՝ մրգերի և բանջարեղենի արտահանումը ցույց է
տվել աննախադեպ ամենամյա աճ` 78,5%, մինչև 101,492 հազար տոննա, այդ թվում, ծիրանի արտահանումն
աճել է 55%, մինչև 44,131 հազար տոննա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

16:08 23.06.2025

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

BACK_TO_TOP