Կիևը հայտարարում է, որ Օմանը Ուկրաինային առաջարկել է «հացահատիկային հանգույց» հիմնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Կիևը հայտարարում է, որ Օմանը Ուկրաինային առաջարկել է «հացահատիկային հանգույց» հիմնել

19:38 25.03.2023

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ Մաքսիմ Սուբխը հայտարարել է, որ Օմանը առաջարկում է Ուկրաինային իր տարածքում հացահատիկի հանգույց ստեղծել։

 

Սուբխի խոսքով՝ դրա շնորհիվ Ուկրաինան կարող է մուտք ունենալ դեպի «ամենաժամանակակից լոգիստիկ հանգույցներից մեկը, որը գործում է, փաստորեն, Հնդկական օվկիանոսում»։ Դիվանագետը նաև հայտնել է, որ Եգիպտոսը նույնպես հետաքրքրություն է հայտնել իր տարածքում նման լոգիստիկ կենտրոն ստեղծելու հնարավորությունը քննարկելու համար։

Ավելի վաղ՝ մարտին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ մտադիր են գնել հավելյալ 125 հազար տոննա ցորեն կամ եգիպտացորեն՝ աֆրիկյան երկրներ տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ, ըստ Իտալիայի գյուղատնտեսական արտադրողների ասոցիացիայի Coldiretti-ի, հացահատիկի գործարքի շրջանակներում Ուկրաինայի նավահանգիստներից արտահանված գյուղատնտեսական արտադրանքի միայն 55%-ն է առաքվել Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի զարգացող երկրներ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին մատնանշել էր, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

ԿԳՄՍ նախարարը խորհրդարանում հանդիպել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

22:33 18.08.2025

ԿԳՄՍ նախարարը խորհրդարանում հանդիպել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Նրանք անդրադարձել են մեր երկրում կրթության գաղափարախոսական հենքին, ռազմավարությանը, զարգացման ծրագրերին, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական […] ...

BACK_TO_TOP