Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը կփորձի հումանիտար բեռով շարասյուն ուղարկել Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը կփորձի հումանիտար բեռով շարասյուն ուղարկել Արցախ

12:38 31.03.2023

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի անուշադրության մատնվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե Արցախում, թե Լաչինի միջանցքում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպերս»-ը, Լորան Վոքիեն այս մասին ասել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը նախ նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի ու Արցախի բարեկամն է և ցնցված է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղված իրավիճակով։

«2019-ին մենք հանդիպել էինք Արցախի ներկայացուցիչների հետ, և Արցախի ու իմ շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել։ Իմ շրջանում մենք քաղաքական դիրքորոշում էինք ընդունել՝ հաստատելու համար Արցախի անկախության իրավունքը, ինչի պատճառով և հետևանքով իմ և նույնիսկ իմ ընտանիքի նկատմամբ պանթուրքիստական ահաբեկչական կազմակերպությունների կողմից լուրջ ճնշումներ գործադրվեցին։

Ինչու՞ եմ եկել այսօր, որովհետև շատ լավ գիտեմ, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, և որ մեծ վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանը և Արցախը։ Ես այստեղ եմ ասել համար, որ մենք չենք մոռանում ձեզ, դու մենակ չենք, և չպետք է թույլ տանք, որ լռություն հաստատվի և անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում»,- ընդգծեց Լորան Վոքիեն։

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը երկու օր առաջ գտնվել է Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ ցույց տալու իր հայրենակիցներին, որ այնտեղ ոտնահարվում է միջազգային իրավունքը, և որ այդ սահմանից այն կողմ 120 հազար մարդ զրկված է ամենատարրական մարդկային բոլոր իրավունքներից։

«Ես Սյունիքի մարզպետի կողքին էի այն պահին, երբ նա տեղեկացավ, որ այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք (Տեղ գյուղ-խմբ․), մի օր առաջ առաջխաղացում է տեղի ունեցել։ Տեսել եմ և կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին։ Ինչպես և տեսել եմ ադրբեջանական դրոշները, որոնք ծածանվում են հայկական հողերի վրա գտնվող բարձունքներում։ Ու նաև կարողացա քիչ առաջ զրուցել Արցախից տեղահանվածների հետ, որոնց խոսքերը խորապես հուզիչ են։ Որպես քաղաքական գործիչ՝ իմ պարտավորությունն է գործի անցնել և կարողանալ այս պահին ձեզ օգնության գալ»,- ասաց Լորան Վոքիեն։

Ֆրանսիացի քաղաքական գործիչը ընդգծեց՝ չպետք է թույլ տալ, որ հաստատվի և կայունանա այն իրավիճակը, երբ չի հարգվում միջազգային իրավունքը։ Նա տեղեկացրեց, որ ցանկանում են Ֆրանսիայում հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ միասին կազմակերպել հումանիտար շարասյուն, որը կփորձի հումանիտար օգնություն հասցնել Արցախ։

«Շարասյունը կկազմակերպվի մեր շրջանի աջակցությամբ և կկրի մեր շրջանի դրոշը։ Այն կմոտենա Լաչինի միջանցքին և կպահանջենք, որպեսզի թույլ տան այն անցնի և հասնի Արցախ։ Կամ շարասյունը կանցի ու այդ ժամանակ մենք հույսի մի փոքրիկ դուռ բաց արած կլինենք, կամ շարասյունը չի կարողանալու անցնել ու դա մեզ առիթ կտա միջազգային և եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայացնել այս հարցը, որ ևս մեկ անգամ միջազգային իրավունքը խախտվում է, և որ պետք է գործողությունների դիմել»,- ընդգծեց Լորան Վոքիեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

21:50 25.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

BACK_TO_TOP