09:30 01.04.2023
Մարտին Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու վրա հարձակված արմատական հրեաների նպատակն է Արևելյան Երուսաղեմից վտարել ոչ հրեա բնակչությանը, նրանց այս քաղաքականությունը չի հանդիպում Իսրայելի իշխանությունների արդյունավետ հակազդեցությանը և «հանգեցնում է Սուրբ Երկրի բնակչության շրջանում քրիստոնյաների նվազմանը»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի խորհրդականը, վարդապետ Նիկոլայ Բալաշովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ մարտի 19-ին առավոտյան ժամերգության ժամանակ հրեա արմատականները հարձակվել են Երուսաղեմի Աստվածածնի Վերափոխման ուղղափառ եկեղեցու վրա։ Ինչպես նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ծայրահեղականները փորձել են ֆիզիկական վնաս հասցնել հոգևորականներին, վախեցնել ծխականներին և ուխտավորներին։ Նրա խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ Իսրայելի իշխանությունները միանշանակ գնահատական կտան կատարվածին և համապարփակ միջոցներ կձեռնարկեն Երուսաղեմի Աստվածածնի Վերափոխման եկեղեցու վրա հարձակման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը (FJC) իր վրդովմունքն է հայտնել հարձակման կապակցությամբ և կոչ է արել գտնել այս հանցագործության մեղավորներին, փոխանցում է Ռիա Նովոստին:
«Հրեա արմատականները (որոնց ներկայացուցիչները հարձակվել են Երուսաղեմի տաճարի վրա – խմբ.) ելնում են այն համոզմունքից, որ Երուսաղեմը կրկին պետք է դառնա հրեական պետության սուրբ մայրաքաղաքը, որտեղ տեղ չեն ունենա քրիստոնեության և իսլամի ներկայացուցիչները: Խնդիրն է օկուպացված Արևելյան Երուսաղեմի հետագա հուդայականացումը, ոչ հրեա բնակչությանը այնտեղից դուրս մղելը: Նման քաղաքականությունը, որն իրականացվում է Իսրայելի իշխանությունների կողմից երկար ժամանակ արդյունավետ հակազդեցության բացակայության պայմաններում, հանգեցնում է ոչ քրիստոնյա բնակչության նվազմանը»,- ասել է Բալաշովը։
23:37 14.06.2025
IRIB. Իրանը ծրագրում է լայնածավալ հարձակում Իսրայելի վրա23:27 14.06.2025
Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել էՀունիսի 14-ին, ժամը 14։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների […] ...
23:18 14.06.2025
Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել: Տեսանյութերում Բերդավան գյուղ է, որտեղ տեղացել է ուժեղ կարկուտ: Կադրերում երևում է նաև ինչպես է ուժգին քամին տապալում հսկայական ծառը: Մանրամասներ՝ տեսանյութում: ...
23:12 14.06.2025
Նեթանյահու. Իրանը ցանկանում էր միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր գործընկերներինԻսրայելը տեղեկություններ է ստացել, որ Իրանը մտադիր էր ոչ միայն միջուկային զենք ստեղծել, այլև այն փոխանցել Մերձավոր Արևելքի իր գործընկերներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Ես ձեզ կասեմ, թե ինչ կլիներ, եթե մենք չգործեինք։ Մենք տեղեկություններ ունեինք, որ այս անբարեխիղճ ռեժիմը պլանավորում էր իրենց մշակած միջուկային զենքը փոխանցել իրենց ահաբեկչական արբանյակներին։ Սա […] ...
22:59 14.06.2025
Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել Գյումրիում տեղացած կարկուտից: Մանրամասներ՝ տեսանյութում: ...
22:55 14.06.2025
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները համակարգելու մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Ամերիկացիները բանակցությունների ընթացքում միշտ ընդգծել են, որ սիոնիստական ռեժիմը չի ձեռնարկի որևէ ագրեսիվ գործողություն առանց իրենց համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ակնհայտ է, որ […] ...
22:39 14.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներումՀակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...