Հարուցվել է քրգործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Հարուցվել է քրգործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ

12:52 22.08.2018

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ:

2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի թվով 24 ուսանողներ բուհ չեն հաճախել, չեն մասնակցել ուսումնական դասընթացներին, սակայն փոխադրվել են հաջորդ կուրս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, համաձայն որոնց՝ ՀՊՏՀ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի լաբորանտը և ուսումնական մասի գլխավոր մասնագետը, համալսարանի նախկին ռեկտոր Ս. Դ.-ի հորդորով, 2014-2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներում բուհի մի շարք ուսանողներից ուսումնական տարվա կիսամյակային և ավարտական քնություններին դրական գնահատականներ նշանակելու համար վերցրել են տարբեր չափի՝ 60 հազարից մինչև 130 հազար ՀՀ դրամ գումարներ և տվել ռեկտոր Ս.Դ.-ին: Վերջինս յուրաքանչյուր ուսանողից վերցրած ընդհանուր գումարի դիմաց իրենց է տվել 10 000-20 000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք վերցնելու, կաշառք տալու,  պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն կատարելու ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

SHANTNEWS.am-ի թղթակիցը կապ է հաստատել ՀՊՏՀ-ի նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանի հետ, ով խոստացել է  քիչ հետո պարզաբանումներ ներկայացնել գործի վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը

19:45 27.07.2025

Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը

Բելառուսում նավթի արդյունահանումը նախատեսվում է մինչև 2030 թվականը հասցնել 2,3 միլիոն տոննայի, հայտարարել է «Բելոռուսնեֆտ» արտադրական միավորման երկրաբանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Պետր Պովժիկը։ «Այս տարի մենք պլանավորում ենք հորատել 300 հազար մետր հանքավայր։ Փոքր հանքավայրերի հայտնաբերման և կտրվածքների հետ աշխատանքի վերաբերյալ արդեն իսկ ստացված իրական արդյունքների շնորհիվ սա թույլ է տալիս մեզ գիտականորեն մշակել […] ...

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱ

19:25 27.07.2025

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱ

Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

19:05 27.07.2025

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Փարիզի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու նրա որոշման կապակցությամբ», – […] ...

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

18:45 27.07.2025

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին […] ...

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին

18:26 27.07.2025

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կոչ է արել նրան անհապաղ ապահովել մարդասիրական օգնության լիարժեք մատակարարումը Գազայի հատվածի բնակչությանը և նշել, որ Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս Բեռլինի օրակարգում չէ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում […] ...

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

18:06 27.07.2025

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել մի շարք Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ինչպես նշել է պատժամիջոցների հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը Facebook-ում, Ուկրաինան իր պատժամիջոցները համաժամեցրել է Եվրամիության սահմանափակումների 18-րդ փաթեթի հետ։ Վլասյուկի խոսքով, մասնավորապես, «պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP