Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները. Foreign Policy – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+26.09 oC

Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները. Foreign Policy

19:37 11.04.2023

Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը հոդված է հրապարակել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների, փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի վերաբերյալ։ Հեղինակ Ստեֆանի Գլինսկին հոդվածը վերնագրել է  «Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները»։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հեղինակը գրել է, որ մոտեցող ընտրությունների ֆոնին՝ Թուրքիան շարունակում է երկրաշարժից հետո ապրել հետշոկային վիճակ, սակայն փորձում է կայունացնել նաև դրամական միավորը։

Հոդվածում, որի համար հեղինակը զրուցել է Թուրքիայում աշխատող մարդկանց և մանր բիզնեսի ներկայացուցիչների/առևտրականների հետ, հիշեցրել է, որ, երբ Էրդողանը եկավ իշխանության, 2001-ի տնտեսական ճգնաժամից Թուրքիան նոր էր դուրս գալիս։

Գլինսկին, ով նշում է, որ տնտեսությունն սկսել է աճել նախորդ 10 տարում, գրել է, որ Covid-19 համաճարակից հետո առաջացած տնտեսական դժվարություններից հետո Կենտրոնական բանկը, ի տարբերություն այլ կենտրոնական բանկերի, Էրդողանի պնդմամբ շարունակել է նվազեցնել ինֆլյացիայի դեմ քաղաքականության տոկոսն աճի պատրանքը շարունակելու համար։

Հիշեցնելով, որ Համաշխարհային բանկը երկրաշարժի ծախսը հաշվարկել է 34.2 մլրդ դոլար, հեղինակը հոդվածն ավարտել է տնտեսագետ Մուստաֆա Սյոնմեզի խոսքերով. «Սա առնվազն 100 միլիարդ դոլարի կարող է հասնել: Ինչ էլ լինի գալիք ամսվա ընտրություններին, նոր կառավարությունը կբախվի բազմաթիվ մարտահրավերների, ներառյալ երկրաշարժը և տնտեսության բարելավվումը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ սկսել է պատրաստվել Պուտինի և Զելենսկիի հանդիպմանը

09:15 19.08.2025

Թրամփը հայտարարել է, որ սկսել է պատրաստվել Պուտինի և Զելենսկիի հանդիպմանը

Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որին, ինչպես սպասվում է, կհաջորդեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններ։ «Եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ Սպիտակ տանը հանդիպումներից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախապատրաստվել նախագահ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպմանը։ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:06 19.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

09:00 19.08.2025

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

Օգոստոսի 19-ին, ժամը 03:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

BACK_TO_TOP