19:14 12.04.2023
ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները պարզ են, հրապարակային ու թափանցիկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ դրանք լեգիտիմ են ու արդարացված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`վարչապետը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին:
Փաշինյանն ընդգծել է՝ համաձայն չէ նախկին իշխանության պնդումների հետ, թե գործող իշխանության կառավարման ժամանակ փչացել են հայ-ռուսական հարաբերությունները:
«Ինչո՞վ են փչացել, եթե փչանալու մասին են խոսում, ուզում եմ հիշեցնել, որ նախկին իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել: Իրենք լավ հարաբերություն պահող էին, այդ ի՞նչ արեցին, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2011, թե 2012թ. առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ, ընդ որում՝ սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանին»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ դա իմացել է 2016-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո:
Անդրադառնալով քննադատությանը, թե գործող իշխանությունը ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներ է առաջացրել՝ Փաշինյանն ասել է, որ վերոնշյալն է հենց եղել ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ խնդիրը:
«Կարծում եմ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և դինամիկան եք տեսնում, և տեսնում եք այն խնդիրները, որոնք կան: Մենք երբեք էլ ոչ մի նրբություն ոչ ուզում ենք, ոչ էլ ճիշտ է դրանք թաքցնել: ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումները պարզ են, հրապարակային են, թափանցիկ են և իմ կարծիքով՝ լեգիտիմ են ու արդարացված»,-ասել է Փաշինյանը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...