17:50 22.08.2018
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ, որտեղ ասված է.
«Անընդունելի եմ համարում նման անտարբերությունը կամ կողմնակալ վերաբերմունքը մարզիչների նկատմամբ։ Սկզբում, երբ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող երկու մարզիչ բողոքում էին, որոնցից մեկը հեռացվել է ֆեդերացիայից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (նա հարվածել է աղջիկ բռնցքամարտիկի), մյուսին ազատել է ֆեդերացիան՝ խառնակչություններ հրահրելու և մյուս մարզիչների համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու համար, նրանց ընդունում են սպորտի նախարարի, ՀԱՕԿ-ի նախագահի և քարտուղարի գլխավորությամբ և մեծ ներկայացում են սարքում այդ ամենից։ Իսկ երբ բռնցքամարտի աշխարհի 40-ից ավելի ներկայացուցիչ ուղղակի ցանկություն է հայտնում նախարարի հետ հանդիպել և արտահայտել իրենց տեսակետը և ներկայացնել իրենց դժգոհությունը տեղի ունեցող շոուի վերաբերյալ, նրանց չէին ընդունում։ Այս ամենը փաստում է, որ տեղի ունեցող արհեստածին գործողություններն անձնավորված են Օլիմպիական կոմիտեի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Հիմա ես գտնվում եմ Բուդապեշտում, որտեղ անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Միևնույն ժամանակ, այսօր Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստն է։ Ի պատասխան սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ԱԲԲԱ գրած բողոքին՝ վստահեցնում եմ Ձեզ, որ ոչ ԱԻԲԱ-ի, ոչ Եվրոպական կոնֆեդերացիայի կողմից չկա ոչ մի առարկություն, դիտողություն ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված, ինչի մասին գրավոր կփաստի միջազգային կառույցը»:
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...