Կանխատեսվում է, որ աշխարհում կավարտվի հանածո վառելիքի դարաշրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Կանխատեսվում է, որ աշխարհում կավարտվի հանածո վառելիքի դարաշրջանը

17:23 16.04.2023

2022 թվականին արևային և հողմակայաններին բաժին է ընկել համաշխարհային էներգիայի արտադրության 12 տոկոսը՝ երկու տոկոսային կետով ավելի, քան նախորդ ռեկորդը։ Այսպիսի դինամիկան կարող է ազդարարել հանածո վառելիքի դարաշրջանի ավարտի սկիզբը, ասվում է Ember անկախ վերլուծական կենտրոնի զեկույցում:

Փորձագետների կարծիքով՝ աշխարհում ամենաարագ աճում է արևային էլեկտրակայանների հզորությունը՝ մեկ տարվա ընթացքում դրանք աճել են 24 տոկոսով։ Աշխարհում նման էներգիայի քանակը բավական է Հարավաֆրիկյան Հանրապետությանը ամբողջությամբ լույսով և ջերմությամբ ապահովելու համար։ Այժմ ավելի քան 60 երկրներ իրենց էներգիայի 10 տոկոսից ավելին արտադրում են քամուց և արևից: Միջուկային էներգիայի հետ մեկտեղ վերականգնվող աղբյուրները (RES) կազմում են էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 39 տոկոսը, ինչը նույնպես ռեկորդային է, ընդգծել են վերլուծաբանները:

«Արևային և քամու էներգիայի համար պայմանները պատրաստված են արագ վերականգնում ապահովելու համար։ Մաքուր էլեկտրաէներգիան կվերափոխի համաշխարհային տնտեսությունը»,- նշել է Ember-ի առաջատար վերլուծաբան Մալգորզատա Վիատրոս-Մոտիկա:

Չնայած վերականգնվող էներգիայի հզորությունների ռեկորդային աճին, փորձագետները կարծում են, որ քամու և արևային էներգիայի զարգացման տեմպերը հետ են մնում համաշխարհային էլեկտրաէներգիայի անընդհատ աճող կարիքներից: Ըստ վերլուծաբանների, այդ բացը լրացնում են ածուխը և այլ հանածո վառելիքները, սակայն դրա շնորհիվ մարդկությունը ռեկորդներ է գերազանցում նաև վնասակար արտանետումների առումով։

Այնուամենայնիվ, վերլուծաբանները խոստովանում են, որ 2022 թվականը կարող է լինել էներգետիկ արտանետումների գագաթնակետը և հանածո վառելիքի սպառման աճի վերջին տարին: Փորձագետների կարծիքով՝ 2023 թվականին մաքուր էներգիան պետք է ամբողջությամբ բավարարի համաշխարհային պահանջարկը։ Ember-ը կանխատեսում է հանածո վառելիքի արտադրության 0,3 տոկոս անկում այս տարի և ավելի կտրուկ անկում հետագա տարիներին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

12:39 30.04.2025

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

12:35 30.04.2025

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ ​Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

12:24 30.04.2025

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

12:12 30.04.2025

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP