Առնվազն վեց ինդոնեզացի զինվոր է զրկվել կյանքից օդաչուին փրկելու փորձի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

Առնվազն վեց ինդոնեզացի զինվոր է զրկվել կյանքից օդաչուին փրկելու փորձի ժամանակ

10:20 17.04.2023

Ինդոնեզիայի Պապուա նահանգում ապստամբների կողմից պատանդ վերցված նորզելանդացի օդաչուին փրկելու գործողության ընթացքում զոհվել է Ինդոնեզիայի բանակի առնվազն վեց անդամ, իսկ 30-ը՝ անհետ կորել, ապրիլի 16-ին հայտնել է ավստրալական ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Նշվում է, որ ապրիլի 15-ին մոտ 36 զինվորներ հերթապահել են լեռնոտ Նդուգա շրջանում, երբ Արևմտյան Պապուայի ազգային ազատագրական բանակի (TPNPB) զինյալ կազմակերպության անդամները կրակ են բացել։ Պապուայի զինված ուժերի խոսնակ, գնդապետ Գերման Տարյամանը ասել է, որ զինվորները գերի ընկած Ֆիլիպ Մարկ Մերտենսին փնտրող խմբի մաս են կազմել:

«Դեռևս հստակ հայտնի չէ, թե ինդոնեզական բանակի քանի անդամ է մահացել և վիրավորվել։ Մենք դեռ փնտրում ենք, բայց հորդառատ անձրևը, մառախուղը և հաղորդակցության բացակայությունը մեզ համար դժվարացրել են որոնումները և տարհանումը», – ասել է գնդապետը:

 

Ավելի վաղ՝ փետրվարի 15-ին, լրատվամիջոցները հայտնել էին, որ նորզելանդացի օդաչու Մերտենսին պատանդ են վերցրել Ինդոնեզիայից Արևմտյան Պապուայի անկախության կողմնակիցները։ Մերտենսը գերի է ընկել, երբ նա թռաել է Պապուա Պեգունունգան՝ հինգ ուղևորի տեղափոխելու: Նրանց ճակատագիրն անհայտ է մնում։ Ինքնաթիռը հրկիզվել է։ Գրոհայինները հրաժարվում են օդաչուին բաց թողնել, քանի դեռ չեն հասել Արևմտյան Պապուայի (Նոր Գվինեա կղզու արևմտյան հատվածը, որը պատկանում է Ինդոնեզիային և բնակեցված է հիմնականում պապուասներով) անկախությանը:

Արևմտյան Պապուայի անկախության շարժումը ձևավորվել է 1960-ականների կեսերին և շարունակվում է մինչ օրս պարտիզանական պայքարի տեսքով։ Ինդոնեզիան TPNPB-ին անվանել է ահաբեկչական կազմակերպություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP