Պարզվել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու կյանքից զրկվելու հանգամանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Պարզվել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու կյանքից զրկվելու հանգամանքները

11:28 17.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները:

2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրում դիակի մոտ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողին ամրակցված ատրճանակը, իսկ նույն սենյակում հայտնաբերվել և վերցվել են նաև կրակված պարկուճը և գնդակը: Առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակից վերցվել են նմուշներ։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դահետքաբանական, դատատոքսիկոքիմիական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:

Հսկող դատախազի նախաձեռնությամբ, ենթադրյալ հանցանքներին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 337-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավական գնահատական տալու համար փոփոխություն է կատարվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. ապրիլի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։

Մասնավորապես. վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլլա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից և «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

23:07 09.05.2025

Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

22:51 09.05.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Մայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում […] ...

Հողմիկ գյուղում այրվել է անասնակեր

22:39 09.05.2025

Հողմիկ գյուղում այրվել է անասնակեր

Մայիսի 9-ին, ժամը 14։26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հողմիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 18:05-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ ...

Ի՞նչ է հայտնի Հռոմի նոր պապի մասին, ու ինչպե՞ս նրա ընտրվելը կազդի Հայաստանի վրա

22:26 09.05.2025

Ի՞նչ է հայտնի Հռոմի նոր պապի մասին, ու ինչպե՞ս նրա ընտրվելը կազդի Հայաստանի վրա

Ինչպես արդեն հայտնի է՝ Կաթոլիկ եկեղեցին ընտրել է իր 267-րդ պոնտիֆիկոսին: Հռոմի նոր Պապ է դարձել ամերիկացի կարդինալ Ֆրենսիս Պրեվոն՝ ընդունելով Լևոն 14-րդ անունը: Ի՞նչ նշանակություն ունի Ֆրենսիս Պրեվոյի ընտրությունը մեր՝ հայերիս համար, ո՞ր ուժային կենտրոնի շահերն էին այս անգամ բախվել Պապի ընտրթյան ընթացքում և արդյո՞ք նկատելի էր Վաշինգտոնի ազդեցությունը ընտրությունների վրա. այս և այլ […] ...

Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

22:12 09.05.2025

Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն կհեռանա գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին նշվում է Լևերկուզենի թիմի պաշտոնական կայքում։ Ալոնսոն գերմանական թիմը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Բայերը» նվաճել է Գերմանիայի առաջնությունը, Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մասնագետը գերմանական ակումբի հետ անցկացրել է 138 խաղ՝ միջինում խաղի ընթացքում վաստակելով 2.16 միավոր։ Մարզիչն ունի 89 […] ...

SHANTNEWS

22:00 09.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP