Իրանը շարունակում է տեխնիկական բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ. Քանանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Իրանը շարունակում է տեխնիկական բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ. Քանանի

19:54 17.04.2023

Իրանի տեխնիկական բանակցությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ շարունակվում են։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հույս հայտնելով, որ գործակալության ջանքերը հեռու կլինեն քաղաքական ճնշումներից։

Մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջերս Իրան կատարած այցը, Քանանին իր ամենշաբաթյա ասուլիսում ասել է, որ Իրանի տեխնիկական բանակցությունները գործակալության հետ շարունակվում են՝ հիմնվելով երկու կողմերի համատեղ հայտարարության վրա:

«Մենք հուսով ենք, որ գործակալությունը կպահպանի իր հավատարմությունը քաղաքական ազդեցություններից և ճնշումներից հեռու՝ տեխնիկական ճանապարհին: Այս գործընթացի զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ միջուկային համաձայնագրի վրա»,- հավելել է դիվանագետը։

Պատասխանելով վերջին զարգացումների, այդ թվում՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին հարցին, Քանանին ասել է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մի երկիր է, որն ունի բազմաթիվ հնարավորություններ և տարածաշրջանային հավասարումներում իր անուրանալի դերի շնորհիվ միշտ եղել է տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների ազդեցիկ մասնակիցներից մեկը»:

Իրանի արտգործնախարարության խոսնակը մերժել է միաբևեռ աշխարհի հայեցակարգը՝ ասելով, որ Միացյալ Նահանգները դեռևս տերություն է, բայց այլևս գերտերություն չէ։

«Մենք աշխարհի հետ միջազգային հարաբերությունները չենք կապում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրի հետ: Մեր արտաքին հարաբերություններում մենք չենք սահմանափակվելու կոնկրետ տարածաշրջանով կամ կոնկրետ դաշինքով։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր երկրների հետ՝ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա»,- հավելել է նա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

16:20 25.05.2025

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

BACK_TO_TOP