20:52 18.04.2023
Կառավարության գործունեության վերաբերյալ քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը տնտեսական կայուն աճի ապահովումն է: Այս տեսանկյունից ամենաբնութագրող ցուցանիշը համախառն ներքին արդյունքի աճն է` 12,6 տոկոս, որը մեր նման երկրների հետ համեմատած 3,7 անգամ ավելի է. ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ապրիլի 18-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ:
«Համախառն ներքին արդյունքը 2017 թվականին կազմել է 11,53 մլրդ դոլար, իսկ այսօր արդեն՝ 19,5 մլրդ դոլար է՝ աճը կազմում է 7,04 մլրդ դոլար»,- ընդգծել է Գեւորգ Պապոյանը:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-2022 թվականներին աճել է գրեթե 50 տոկոսով, շինարարության ծավալը՝ մոտ 30 տոկոսով, առեւտրինը՝ շուրջ 68-69 տոկոսով, ծառայություններինը՝ 80 տոկոսով:
Խոսելով գնաճի մասին՝ պատգամավորը նշել է, որ մեր նման երկրների շարքում Հայաստանը եղել է ամենացածր գնաճ ունեցող երկրներից: Նշվել է, որ մեր հարեւան բոլոր երկրներում արձանագրվել է ավելի բարձր գնաճ: «
Աշխարհում միջին գնաճը կազմել է 8,7 տոկոս, իսկ ըստ ՀՀ վիճակագրական ծառայության՝ Հայաստանում այն հասել է 8,6 տոկոսի»,-փաստել է Գեւորգ Պապոյանը եւ հավելել, որ գնաճի թիրախավորման նպատակադրման քաղաքականության արդյունքում գնաճը հասել է 5,4 տոկոսի:
Գեւորգ Պապոյանի խոսքով հանձնաժողովի մեծամասնության կարծիքը դրական է եղել Կառավարության՝ 2022 թվականի գործունեության վերաբերյալ:
«Կարող ենք փաստել, որ Կառավարությանը հաջողվել է առաջանցիկ տեմպերով իրականացնել այն ամենը, ինչը պլանավորված է եղել 2022 թվականի համար. նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն գրանցել ենք 12.6 տոկոս տնտեսական աճ: Թիրախ ունեինք, որ 2026 թվականին գործազրկության մակարդակը պետք է 10 տոկոսից ներքեւ իջնի: 2022 թվականի ընթացքում արդեն 2,5 տոկոսային կետով գործազրկության նվազում ունենք՝ 15,5 տոկոսից՝ 13 տոկոս, եւ եթե այս տեմպը շարունակվի, մենք մեր խոստմանը կհասնենք ոչ թե 2026 թվականին, այլ ավելի շուտ՝ 2024 կամ 2025 թվականներին»,- ասել է հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Կառավարության՝ 2022 թվականի կատարողականի զեկույցը քննարկելու ընթացքում:
Հարակից զեկուցողը նշել է, որ տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել կրթության եւ առողջապահության բնագավառներում:
Բաբկեն Թունյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների այն դիտարկմանը, թե տնտեսական աճը կառավարող ուժից կախված չէ, այլ արտաքին գործոնների արդյունք է: Ընդունելով, որ արտաքին գործոններն էական նշանակություն ունեցել են տնտեսական աճի ցուցանիշի վրա՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ մարդկանց եւ կապիտալի հոսքը Հայաստան պայմանավորված է եղել մի շարք գործոններով. հաշվի են առնվել շատ գործոններ՝ սկսած բիզնես միջավայրից մինչեւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի այդ բիզնեսները Հայաստանից չգնան, եւ Կառավարությունն այդ ուղղությամբ հսկայական ջանքեր է գործադրում, հսկայական աշխատանք է կատարվում եկած կապիտալն ու որակյալ մարդկային աշխատուժը Հայաստանում պահելու համար: Մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն մեր տնտեսական աճի ներուժն ավելացնելու համար»,- ասել է Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով նման տպավորիչ ցուցանիշներն արձանագրվել են այնպիսի պայմաններում, երբ ունեինք սահմանային միջադեպեր, անվտանգային իրավիճակ: Ըստ հարակից զեկուցողի՝ եթե մեզ մոտ այդ ռիսկերը չլինեին, առողջ տրամաբանությունը հուշում է, թե տնտեսական ակտիվության ինչպիսի բարձր տեմպեր կլինեին:
Բաբկեն Թունյանը խոսել է նաեւ առկա խնդիրների մասին՝ նշելով, որ կապիտալ ծախսերի կատարման առումով դեռեւս անելիքներ կան: Նա անդրադարձել է նաեւ գնաճին, որի հետեւանքով ավելացել է նաեւ սպառողական զամբյուղի արժեքը:
Ամփոփելով՝ հարակից զեկուցողը նշել է, որ լիահույս է՝ հաջորդ տարի ավելի մեծ քայլերով ենք մոտենալու ավելի լավ երկիր ունենալու նպատակին:
10:00 10.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...