Էդգար Ղազարյանը դատական կարգով վիճարկելու է Անահիտ Մանասյանի՝ ՄԻ պաշտպան ընտրելու Ազգային ժողովի որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Էդգար Ղազարյանը դատական կարգով վիճարկելու է Անահիտ Մանասյանի՝ ՄԻ պաշտպան ընտրելու Ազգային ժողովի որոշումը

11:44 20.04.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածու, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնում է, որ դատական կարգով վիճարկվելու է Անահիտ Մանասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու Ազգային ժողովի որոշումը:

«Իմ կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 11․04․2023 թվականի «Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը։

Որոշումն անվավեր ճանաչելու համար մատնանշված են հինգ խումբ գործոններ․
• Որոշումը կայացվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ,
• ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու։
• Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրման և ընտրվելու ընթացքում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող), տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու։
• ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերին մշտական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 4-ի նիստը, որի ժամանակ քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու մասին հարցը, ըստ էության տապալվել է՝ նիստի մի հատվածի ընթացքում քվորումի բացակայության, իսկ մյուս հատվածում ընդիիմության կողմից առաջադրված թեկնածու նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքների, անձնական վիրավորանքների, հոգեբանական ճնշումների, ելույթի, հարցուպատասխանի հնարավորությունից զրկելու և այլ դրսևորումներով՝ խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նիստի հատուկ ընթացակարգը։
• Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում փաստացի ընտրվել է ոչ թե Ազգային ժողովի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը, քանի որ ընտրությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն` փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն»,-մասնավորապես գրել է նա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի  հավաքականի մարտական ոչ-ոքին

10:33 10.06.2025

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

10:27 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

10:18 10.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

Այրվել է ավտոմեքենա

10:16 10.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

10:11 10.06.2025

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...

BACK_TO_TOP