20:49 21.04.2023
Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրին հյուրընկալում է հայկական ու միջազգային հայտնի թատերախմբերի ու սիրված արտիստների։ Դրամատիկական թատրոնի հարկի տակ տեղադրված մեծադիր պաստառներն խոսում են այն մասին, որ քաղաքը 17 օր ապրելու է թատերական կյանքով։ Այս փառատոնը Հայաստանում անցկացվող առաջին մեծամասշտաբ միջազգային միջոցառումն է, որին մասնակցելու համար Գյումրի կժամանեն ավելի քան 500 արտիստներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ։
«Ընտրված թատրոնները Հայաստանի լավագույն թատերախմբերն են, փառատոնին ներկայացումներով գալիս են Հայաստանի մարզերից։ Կապանից են գալիս, ինքս գնացել եմ Կապան, դիտել եմ ներկայացումը և խնդրել եմ տնօրենին, որ այս ներկայացումը բերեն Գյումրի։ Ներկայացում է գալիս Վանաձորի թատրոնից, Հայաստանի գրեթե բոլոր թատերական կազմակերպությունները մասնակից են միջազգային այս փառատոնին»,- Գյումրիի «Մտորումների թատրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին նշեց Գյումրիի միջազգային թատերական փառատոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։
Միջազգային փառատոնը կարևոր առաքելություն ունի՝ հանրահռչակել հայկական թատերարվեստը, գնահատել մարզային թատրոնների ներուժը։ Միջազգային փառատոնին հայկական թատերախմբերից բացի մասնակցության հայտ են ներկայացրել արտերկրի հայտնի թատրոնները, որոնցից երկուսը միայն կխաղան աճեմյանական բեմում, մյուսները կմասնակցեն այլ ձևաչափով։ Աշխարահռչակ այլ թատերախմբերի ներկայությունն այս տարի հնարավոր չեղավ ապահովել, պատճառները տեխնիկական են, բեմերի հագեցվածության անհամապատասխանությունն էր խնդիրը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել դրամատիկականի լուսաձայնային ու տեխնիկական հագեցվածության հարցը։ Փառատոնի անցկացումը Գյումրիում համարում է մշակութային կյանքի ակտիվացման լավագույն հնարավորությունն ու ազդակը։
«Մի շրջան կար՝ ես գրեթե ամեն շաբաթ օր գալիս էի Գյումրի ներկայացում դիտելու, որովհետև ներկայացումները բեմադրվում են մայրաքաղաքի – Գյումրիի, Գյումրիի այլ համայնքների ստեղծագործողների միջև։ Մարդիկ Երևանից գալիս են հատուկ Գյումրի ներկայացում դիտելու և ոչ միայն քյալլա ուտելու համար»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Գյումրիի դրամատիկական թատրոնի հանդեպ վերաբերմունքն ու գնահատականն այսպիսին է` այն քաղաքի մշակութային դիմագիծն ընդգծող կարևոր կառույցներից է։ Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր ներկայացումների հանդիսատեսը միայն գյումրեցին չէ, մարդիկ գալիս են այս քաղաք լավագույն բեմադրությունների համար։ Թատրոնի ու կինոյի քաղաքում՝ հին թատրոնի շենքում, 1912 թվականին բեմադրվել է առաջին օպերան՝ «Անուշ»-ը։ Հենց այդ պատմական շենքի ճարտարապետական հորինվածքն էլ դարձել է միջազգային փառատոնի լոգոտիպը։
«Մեր մեծերն այդ թատրոնի շենքով են թատերական կյանքը պատկերացնում Գյումրիում, և էս զարդանախշերը, որն այժմ էլ կա «Թումոյի» շենքի դիմային հատվածում, խորհրդանշում է, որ Գյումրին թատերական ավանդույթների առաջամարտիկն է Հայաստանում։ Հայ թատրոնում Գյումրիի դերը էական մեծ նշանակություն ունի և իր վիզուալ տեսքով էլ շատ թատերային է։ Կարևորում եմ էս սիմվոլի ներմուծումը թատերական փառատոնի կյանք»-լոգոտիպի մտահղացման մասին խոսեց Տիգրան Վիրաբյանը։
Ներկայացումները կլինեն դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերում, նաև բացօթյա բեմարահարթոկներում։ Փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 24-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խորհրդանշական «Մեծ լռություն» ներկայացումով։ Իսկ Գյումրիի թատրոնը փառատոնին ներկայացումներով հանդես չի գա, փոխարենն այդ օրերին հյուրախաղերով կլինի Հայաստանի մարզերում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...