18:26 22.04.2023
Ապրիլի 21-ին Գորիսում կայացել է «Միասին Սյունիքի համար- գյուղատնտեսություն» աշխատաժողովը, որն իր ելույթով բացել ու վերջում աշխատանքներն է ամփոփել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպությունների գործընկերներին աշխատաժողովին մասնակցելու համար ու ներկայացրել է նախաձեռնության նպատակներն ու ակնկալվող արդյունքները։
«Չկա մի երկիր, որ կարող է զարգանալ առանց զարգացած գյուղատնտեսության, իսկ Սյունիքի մարզում այն նաև պարենային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր ու առաջնահերթ գործոն է, դրա համար էլ մենք բոլորս այսօր հավաքվել ենք», – ասել է Ռոբերտ Ղուկասյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ վերջին 2 տարում «Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամը» տարբեր ֆինանսական աղբյուրների ներգրավմամբ (հիմնականում տեղական) գյուղոլորտին ավելի քան 1 մլրդ դրամ աջակցություն է ուղղել, որի շուրջ 40 տոկոսը, ցավոք, ուղղվել է հակամարտությունից տուժած գյուղացիների փոխհատուցումներին, իսկ մնացածը՝ փոքր ու միջին գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու նպատակին։
«Հաճախ դուք՝ դոնոր կազմակերպություններդ էլ տեղյակ չեք միմյանց ծրագրերից, բայց կարևոր է, որ մեկ ծրագիրը լրացնի կամ շարունակի մյուսին, կրկնություններ չլինեն, ու ամբողջական արդյունքով ծրագրեր լինեն, նաև այդ առումով է կարևոր այսօրվա հավաքը» , – ասել է մարզպետը։
ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության աշխատակից Մարգարիտ Միրզոյանը։ Նա նշել է, որ գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերից օգտվելու ամենացածր տոկոսը Սյունիքում է, մասնավորապես, առկա 12 ծրագրերից մարզի գյուղատնտեսները միայն 7 ծրագրի համար են դիմել։ Հնարավոր պատճառներից նշելով տեղեկատվության պակասը՝ նա խնդրեց մարզային ու համայնքային իշխանության մարմիններին իրազեկման աշխատանքներ տանել։
Սյունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտի հիմնախնդիրները, զարգացման համար նպաստավոր պայմաններն ու հեռանկարները, առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները, ներուժն ու դրա իրացման ներկայիս պատկերը ներկայացրել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին։
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները ևս անդրադարձել են իրենց համայնքների գյուղատնտեսական ներուժին, այն հնարավոր ենթաճյուղերին, որոնք հնարավոր է զարգացնել տարբեր բնակավայրերում, շնորհակալություն հայտնեցին ներդրումներ կատարած կազմակերպություններին։
Աշխատաժողովին մասնակցել է 23 միջազգային կազմակերպության 40-ից ավելի ներկայացուցիչ․ այս անգամ 9 կազմակերպություն մանրամասնորեն ներկայացրել է Սյունիքի մարզում՝ գյուղատնտեսության բնագավառում, վերջին տարիներին կատարած աշխատանքը, ընթացիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվածը։
Նրանք էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Պարենի համաշխարհային ծրագրի, Ավստրիական զարգացման գործակալության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակները, «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալությունը։
Աշխատաժողովի ավարտին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է․
«Բազմաթիվ գյուղեր այս ծանր իրավիճակում բավականին արդյունավետ են իրականացրել իրենց գյուղատնտեսական աշխատանքները ձեր շնորհիվ, հարգելի՛ գործընկերներ, բազմաթիվ գյուղացիներ որոշեցին, որ պետք է մնան ու զարգացնեն իրենց գյուղը, որովհետև դուք մեր կողքին եք․․․»։
Աշխատաժողովը նախաձեռնել ու կազմակերպել էր Սյունիքի մարզպետարանը։
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...
19:21 18.08.2025
Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասինՂարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել […] ...
19:16 18.08.2025
Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում նշեց, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր։ «Դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ […] ...
19:04 18.08.2025
Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ ՓաշինյանՄենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Խոսելով խաղաղության գործընթացի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ […] ...
19:00 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համարՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...