09:10 18.08.2025
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոն է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։
«Ես արդեն ժամանել եմ Վաշինգտոն։ Ես կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ։ Մենք նաև կխոսենք եվրոպացի առաջնորդների հետ», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցի իր էջում։
CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում օգոստոսի 18-ին, որին կմասնակցի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել են նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Միևնույն ժամանակ, Bild հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը նախ անձնական հանդիպում կունենա Զելենսկու հետ, ապա միայն դրանից հետո՝ եվրոպացի առաջնորդների հետ։
10:50 18.08.2025
Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և ԿատարիցԳազայի հատվածում անուղղակի հրադադարի բանակցությունների միջնորդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը փոխանցել են խորհրդակցությունները վերսկսելու ևս մեկ առաջարկ, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը արմատականներին փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների կողմից՝ որոշ պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ։ Վերջիններս, նշում է հեռուստաալիքը, պահանջել են, որ ՀԱՄԱՍ-ը «առաջիկա ժամերին» պատրաստի առաջարկին պատասխան։ Երկուշաբթի օրը Եգիպտոսի […] ...
10:40 18.08.2025
WP․ Սպիտակ տունը չի սպասում, որ Զելենսկիի հետ հանդիպումը կհանգեցնի եռակողմ գագաթնաժողովիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների միջև երկուշաբթի օրը նախատեսված հանդիպումը պարտադիր չէ, որ հանգեցնի Ռուսաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։ «Առանձին-առանձին, Միացյալ Նահանգները հույս ունի այս շաբաթվա վերջում եռակողմ հանդիպում անցկացնել Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու միջև, ասել է Սպիտակ տան […] ...
10:35 18.08.2025
Ալժիրի և Թունիսի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալժիրի և Թունիսի սահմանին, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալժիրի Խենչելա քաղաքից 115 կմ հարավ-արևելք և Թունիսի Տամեգզա քաղաքից 50 կմ արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:28 18.08.2025
Հարավային Կորեայի նախագահը հանձնարարել է պահպանել ԿԺԴՀ-ի հետ կնքված համաձայնագրերըՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունը կառավարության նիստում հրամայել է պահպանել ԿԺԴՀ-ի հետ կնքված համաձայնագիրը «հնարավորության սահմաններում»,-նրա խոսքերն է մեջբերել Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմը։ «Իսկական անվտանգությունը հիմնված է խաղաղության պաշտպանության վրա։ Մենք պետք է քաջություն ունենանք աստիճանաբար քայլեր ձեռնարկելու լարվածությունը նվազեցնելու համար՝ միաժամանակ պահպանելով բարձր պաշտպանական կարողությունը։ Ես խնդրում եմ համապատասխան գերատեսչություններին պատրաստվել գործող միջկորեական […] ...
10:16 18.08.2025
Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլՍենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002) Խորխե Կիրոգան անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական դատարանի (SEC) կողմից հրապարակված քվեների հաշվարկի տվյալները։ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է 32.08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26.94%, «Միասնություն» կուսակցությունը՝ 19.93%», – արձանագրությունների ավելի քան 90%-ի նախնական մշակումից հետո մամուլի ասուլիսում ասել […] ...
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...