09:42 23.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու, քանի որ «Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ծրագիրն իրագործած դեսպանները չեն կարող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն իրականացնել»։ Երեկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ հեռանում է, թեև իրականում իշխանությունն է հրաժարվում նրա ծառայություններից։
Մեր աղբյուրներն ասում են, որ արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվելու են տարբեր երկրներում դեսպան՝ Աշոտ Հովակիմյանը, ամենայն հավանականությամբ, Չեխիայում, որտեղից Տիգրան Սեյրանյանին կտեղափոխեն այլ երկիր։ Դեսպան կնշանակվեն նաև Կարեն Նազարյանը և Արմեն Պապիկյանը։ Շավարշ Քոչարյանը կմնա իր պաշտոնին, քանի որ, չնայած տարիքին, համարվում է ղարաբաղյան բանակցությունների գծով ամենատեղեկացված մարդը։
Հետ կկանչվի Իտալիայի և, բնականաբար, Վատիկանի դեսպանը՝ Միքայել Մինասյանը։ Ռուսաստանի դեսպան Վարդան Տողանյանը թեև նշանակվել է 2017-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, նույնպես հետ կկանչվի․ նրա աշխատանքից դժգոհ են։ Հայաստան կվերադառնա նաև Արա Սահակյանը՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը։ Դեռևս թափուր է Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը։ Հներից կշարունակեն պաշտոնավարել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, հավանաբար՝ Ֆրանսիայի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Դեսպան կնշանակվի նաև ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, խոսվում է Նիդերլանդների մասին, թեև այնտեղ այս տարեսկզբին է Գարեգին Մելքոնյանը դեսպան նշանակվել։ Որևէ ֆրանկոֆոն երկրում դեսպան կնշանակվի նաև ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, ով կոորդինացնում է Ֆրանկոֆոնիայի համաժողովի կազմակերպման աշխատանքները։ Եվ ամենակարևորը՝ կփոխվի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը»:
17:54 23.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը17:54 23.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ըԲացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...
17:44 23.06.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...
17:38 23.06.2025
Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումներըՉեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մարիան Յուրեչկային Հայաստան կատարած այցի շրջանակում ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջատար թվային լուծումները, որոնք մշակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով։ Հանդիպումն անցկացրել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը․ մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը և […] ...
17:30 23.06.2025
«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին«Բավարիան» նոր առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին, հայտնում է L’Équipe-ը։ Մյունխենյան ակումբն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» պատրաստ է նրան ևս 2 միլիոն եվրո պարգևավճար տալ։ Գերմանական ակումբի համար 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 62 միլիոն եվրո հրաժարագնի վճարումը խնդիր չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսը […] ...
17:22 23.06.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...
17:16 23.06.2025
Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...