Վարչապետն ընդունել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Վարչապետն ընդունել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը

10:05 23.08.2018

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը,  գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի,  օգոստոսի 22-ին այցելեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:

Իբրև Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ՝ Լիբանանի Հ.Յ.Դ. կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց «Թավշյա հեղափոխության» հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային  ոգին՝ կանխելու  հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ:

Հ.Յ.Դ. պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաև փոխանցեց Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման  ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողումի կամ տատանումի ժամանակ:

Վարչապետ Փաշինյանին փոխանցվեց նաև Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի և Լիբանանի տարբեր ոլորտների մեջ խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային և զբոսաշրջային կապերը:

Վարչապետ Փաշինյանը իր ուրախությունը հայտնեց կայացած հանդիպման կապակցությամբ, նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ:

Փաշինյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է երկխոսության ու գործակցության շարունակությունը և քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս  հեղափոխության հաջողության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

17:00 23.06.2025

ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, […] ...

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

16:52 23.06.2025

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածք

Հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան: ...

Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025

16:45 23.06.2025

Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները։ Այս մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ. գրանցվել է ոչ-ոքի։ Մամիկոն Ղարիբյանն էլ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Լալիթ Բաբուի հետ։ Հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և այլ մասնակիցների հետ կիսում […] ...

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

16:38 23.06.2025

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: […] ...

ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. հայտարարություն

16:31 23.06.2025

ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. հայտարարություն

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը […] ...

Բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան. կան տուժածներ

16:28 23.06.2025

Բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան. կան տուժածներ

Հունիսի 23-ին՝ ժամը 13:46-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «МТЗ» մակնիշի տրակտորը […] ...

BACK_TO_TOP