15:11 27.04.2023
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացնի ՀՀ ազգային ժողով:
Տարեկան հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների արդյունքում համաշխարհային տնտեսությունում, այդ թվում՝ ՀՀ գործընկեր երկրների տնտեսություններում տեղի է ունեցել տնտեսական աճի դանդաղում: Համավարակի և 44 օրյա պատերազմի շոկերից հետո տնտեսության 2021 թվականի վերականգնման տեմպերն արագացան 2022 թվականի տարեսկզբին։ Չնայած փետրվարի վերջերից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցությունների հետևանքով տնտեսական ակտիվության մարտ ամսի որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների՝ ՀՀ տեղափոխման արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ արագացան, հատկապես՝ ծառայությունների ոլորտում: Արդյունքում՝ 2022 թվականին գրանցվեց 12.6% տնտեսական աճ:
2022 թվականին տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի զգալի բարելավում, ինչի արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0.9%-ը: 2022 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական շոկերին արդյունավետ արձագանքելու միջոցով մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունության ապահովմանը: Այդ նպատակից ելնելով՝ տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում կառավարությունը պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության փոխարեն իրականացրել է զսպող քաղաքականություն՝ միևնույն ժամանակ իրականացնելով տնտեսական ներուժի բարձրացմանը միտված միջոցառումներ և նպաստելով պարտքի կայունության ապահովմանը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի և՛ եկամուտներում, և՛ ծախսերում արձանագրվել է աճ: Մասնավորապես՝ եկամուտներն աճել են 22.5% ով կամ 379.3 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված հարկային եկամուտների (ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գծով) և պետական տուրքերի աճով, ծախսերը՝ 11.9%-ով կամ 238.3 մլրդ դրամով՝ մեծ մասամբ պայմանավորված կապիտալ ծախսերի աճով»,- մասնավորապես նշել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանը նշել է նաև, որ պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46.7%՝ կանխատեսված 60.2%-ի փոխարեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 13.6 տոկոսային կետով: ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,969.7 մլրդ դրամ (10,086.4 մլն ԱՄՆ դոլար): Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական պարտքին, Ֆինանսների նախարարից հետաքրքրվել է, թե ինչքանով է պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազեցումը կախված փոխարժեքի հետ, ինչքանով է կապված պետական պարտքի կառավարման նոր գործիքների և նոր հարաբերակցության ներդրման հետ:
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինը էականորեն ավելացել է և արտարժույթով պարտքի չափաբաժինն էականորեն նվազել է: «Սա թույլ է տալու նվազեցնել փոխարժեքային ռիսկերը և մենք դրամային պարտքի մասնաբաժինն ավելացրել ենք մոտ մինչև 40 տոկոս: Անցած տարի 28 է եղել, եթե չեմ սխալվում: 10 տոկոսից ավելի դրամային չափաբաժինն ավելացրել է: Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ: Եթե խոսենք պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը, իհարկե, պայմանավորված է դրամի արժևորմամբ, որովհետև մեր պարտքի զգալի մասն արտարժույթով է: Իսկ մյուս մասը, իհարկե, պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից նաև բյուջեի պակասուրդը, երբ ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ՝ սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը: Մենք շարունակելու ենք և հիմա աշխատում ենք պարտքի միջնաժամկետ ռազմավարության վրա, որը շուտով կներկայացնենք կառավարություն, որտեղ կներկայացնենք, թե առաջիկա տարիներին ինչպես ենք պլանավորում կառավարել պարտքը և ինչպես ենք պատրաստվում առաջ գնալ՝ նվազեցնելով այն հիմնական ռիսկերը, որոնք առկա են այս ուղղությամբ»,-ասել է Ֆինանսների նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հորդորել է բյուջեի կատարման հաշվետվության խորհրդարանական քննարկումներին ընդառաջ այս թեմայի վրա ավելի շատ կենտրոնանալ: «Սա հանրության համար հետաքրքրիր և զգայուն թեմա է: Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք թեթև պարտք ունենք: Ըստ էության, 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր: Այսինքն՝ այս տրամաբանությամբ պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են թեթև, միջին և մեծ պարտք ունեցող երկրների: Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ վերստին համարվում է թեթև պարտք ունեցող, որովհետև Քովիդի շրջանում մեր այս կատեգորիայում որոշակի փոփոխություն էր եղել: Նաև մյուս կողմից՝ ինչն է կարևոր այս ցուցանիշով, երբ ՀՆԱ-ի նկատմամբ մեր պարտքերի կշիռն էականորեն նվազեցրել ենք: Այստեղ էլ մենք դիմակայունության մեծ պաշար ենք կուտակել, որովհետև անհրաժեշտության դեպքում, ընդ որում ոչ միայն ճգնաժամային իրավիճակում, կարող ենք նաև պետական շատ կարևոր ծրագրերի համար նոր գումարներ ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար, որովհետև և շատ կարևոր է, որ մենք մեր պարտքն օգտագործում ենք կապիտալ ներդրումներ իրականացնելու համար, որի նպատակը նոր միջոցների գեներացումն է»,-ասել է վարչապետը:
19:57 18.08.2025
Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ ՓաշինյանԱսելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...
19:50 18.08.2025
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...
19:46 18.08.2025
Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...