16:59 12.03.2018
«Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի հարցերին: Իրեն չի հաջողվի ճոռոմ բառերով այդ օրակարգից ուշադրությունը շեղել, ինքը պետք է պատասխանի հարցերին»,- նշել է այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ մարտի 12-ին արված հայտարարությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի այն հարցադրմանը, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել էր.
«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:
«Ցինիզմ», «սադրիչ» ու «կազմակերպիչ» որակումներին Փաշինյանը գրեթե չի անդրադարձել՝ պնդելով, որ քոչարյանական թիմը նման ճոռոմ խոսքերով փորձում է շեղել հարցը բուն էությունից:
«Ես՝ ինքս, ասել եմ, ընդ որում, ասել եմ լսումների ժամանակ, որ հպարտ եմ իմ կազմակերպած բոլոր գործողություններով 2008 թվականի մարտի 1-ին, որովհետև դրանով նաև կազմակերպել եմ քաղաքացիների դիմադրությունը պետական հեղաշրջման պրոցեսին»,- SHANTNEWS-ի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ «այս կարգի մեկնաբանություններով Ռոբերտ Քոչարյանը փորձում է, այսպես ասած, շրջանցել ամենակարևոր հարցը.
«Ինքը արել է հայտարարություն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին, որ ցուցարարները մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում զինվորների վրա, հետո թաքնվում»:
Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ այս հայտարարության իսկությունը մինչ այսօր պարզված ու ճշտված չէ, ու պարզ չէ, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ փաստական նյութի վրա է նման հայտարարություն կատարել, ինչի արդյունքում ցուցարարների նկատմամբ զենք է կիրառվել:
«Հիմա ինչ ասենք, չասենք, էս անհրաժեշտությունը դրված է սեղանին ու օրակարգում, և Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պատասխան տա՝ ինչի հիման վրա է արել նման հայտարարություն և կարծում եմ, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը պետք է սկսել հենց այստեղից՝ հենց Ռոբերտ Քոչարյանից այս հարցի պատասխանը լսելուց»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
11:51 05.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...
11:40 05.08.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...
11:30 05.08.2025
Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել էԱվազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...
11:08 05.08.2025
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...