16:17 11.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի բնակչի կողմից պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի նախաքննությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ, մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գումարտակի աշխատակիցները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ժամանակ` ժամը 00.20-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը երթևեկել է անկանոն: Մեքենան ստուգելու նպատակով բարձրախոսի միջոցով հաղորդել են կանգնել, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին և դիմել է փախուստի։
Պարեկները ռադիոկապի միջոցով համապատասխան օգնություն են խնդրել կարգախմբերից՝ արհեստական խցանում ստեղծելու նպատակով: Իսակով-Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում պարեկային ծառայության աշխատակիցները արհեստական խցանում ստեղծելու նպատակով փակել են ճանապարհի մի մասը և դուրս գալով մեքենայից՝ «կանգ առ» ազդանշանով փորձել կանգնեցնել մեքենան։ Վերջինս, չենթարկվելով, շարունակել է ընթացքը, մեքենայի ձախ կողային մասով հարվածել պարեկներից մեկի ոտքին և դիմել փախուստի։ Հետապնդումը շարունակվել է Արարատի մարզի վարչական տարածքով դեպի Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի վարչական տարածք, որտեղ կարգախմբերը, առաջ անցնելով, փախուստի դիմող մեքենային փորձել են կանգնեցնել։ Չեթարկվելով օրինական պահանջին՝ «Մերսեդես»-ի վարորդը դիտավորությամբ մեքենայով հարվածել է պարեկային «Շկոդա» ավտոմեքենաներին և կանգնել:
Վերջինիս վարորդը՝ Արարատի մարզի 41-ամյա բնակիչ Ա․Ս․-ն, ձերբակալվել է՝ տեղափոխվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ նա եղել է արկոհոլ օգտագործած վիճակում։
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասերով։
Ա․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միոցների համակցություն է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, ըստ էության քննելու նպատակով, վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...