17:53 11.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողություններով, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է ապրիլի 26-ից 30-նն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցում, Արշակունյաց պողոտայում կատարված դանակահարության երեք դեպք։
Մասնավորապես, 2023թ. ապրիլի 26-ին՝ ժամը 02:40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի հատվածում ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 37-ամյա բնակիչ, ով, ըստ նախնական տվյալների, հիշյալ մարմնական վնասվածքն ստացել է Մայիսի 9-ի փողոցում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում առգրավվել են տեսագրութուններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ ապրիլի 26-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չեխովի փողոցի շենքերից մեկի բակում 37-ամյա տղամարդն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է առերևույթ հանցագործություն կատարած անձի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառել 37-ամյա տղամարդուն:
Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգքրի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է հարնային քրեական հետապնդում։ Դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել Ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնին:
Ապրիլի 26-ին՝ ժամը 23:15-ին, նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 19-ամյա բնակիչ:
Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երիտասարդը ճանաչվել է տուժող:
Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ից, երիտասարդն ընկերների հետ գտնվել է Երևանի առևտրի կենտրոններից մեկի տարածքում, հանդիպել կենտրոնի աշխատակիցներից մեկին։ Նրանց միջև «Կոմիտասի» անվան պանթեոնի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջինս երիտասարդին սուր կտրող ծակող գործիքով պատճառել է մարմնական վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նշված առևտրի կենտրոնի 18-ամյա աշխատակից է: Վերջինս, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։
18-ամյա երիտասարդին մեղարդանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար։
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ապրիլի 30-ին Երևանի «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի հատվածի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1973թ․ և 1977թ․ ծնված Երևան քաղաքի երկու բնակիչ, ովքեր, ինչպես հետագայում է պարզվել, եղբայրներ են։
Նախաձեռնված վարույթի ընթացքում պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նույն ռեստորանում ընթացող հարսանեկան արարողության մասնակիցների միջև ռեստորանի մոտ վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում Ն․Ս․-ն, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է վերոնշյալ երկու անձանց որովայնի շրջանին՝ նրանց առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք: Ն․Ս․-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և խոստովանել կատարվածը։
Վրջինս ձերբակալվել է, քննչական գործողության ընթացքում մատնացույց է արել դանակահարության վայրն ու դանակի նետման տեղանքը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Ն․Ս․-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (երկու դրվագ), ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանաքը:
Նշված երեք վարույթներով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...