19:51 13.05.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ալավերդի խոշորացված համայնքում էր:
Մարզի ղեկավարին էր միացել նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Աշխատանքային ողջ օրվա ընթացքում նրանք հետևել են սուբվենցիոն միջոցներով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքին:
2022թ. Ալավերդի խոշորացված համայնքի բնակավայրերում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 1 մլրդ 605 մլն դրամի 17 սուբվենցիոն ծրագիր:
Դրանց մի մասն ավարտին է հասցվել նախորդ տարեվերջին, մի մասը դեռևս ընթացքի մեջ է:
2023թ. համար համայնքը ներկայացրել է 6 սուբվենիցոն ծրագիր՝ ընդհանուր 1 մլրդ 49 մլն դրամ արժողությամբ:
Առաջին կանգառը Օձունի մարզաառողջարանային համալիրում էր: Վերջինիս կառուցման երկրորդ՝ ավարտական փուլը մեկնարկել է նախորդ տարի սեպտեմբերին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժողությունը 93 մլն դրամ է: Մարզաառողջարանային համալիրը կունենա 3 մարզասրահ, որոնցից մեկն՝ ընդարձակ, մյուս երկուսը՝ նախատեսված ֆիտնես պարապմունքների համար, նաև սանհանգույցներ, հանդերձարաններ, ապաստարան, և կծառայի տարածաշրջանի բնակչությանը:
Մարզի ղեկավարը և ԱԺ պատգամավորը հետևել են նաև Մ6 (Ալավերդի) – Սանահին թաղամաս – Ակներ և դեպի Սանահին վանական համալիր տանող ավտոճանապարհների 9.38 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի շինաշխատաքների ընթացքին (պայմանագրային արժեքը՝ 1.99 մլրդ. դրամ): Ալավերդի բնակավայրում այց է կատարվել նաև Ալավերդու թիվ 12 և թիվ 2 դպրոցների շինհրապարակներ:
Ինչպես հայտնի է, ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Ալավերդու թիվ 12 դպրոցի համար կառուցվում է մարզադահլիճ, իսկ թիվ 2 դպրոցի համար՝ նոր շենք: Մարզի ղեկավարին զեկուցվեց, որ թիվ 12 դպրոցի մարզադահլիճի և կից կաթսայատան կառուցումը, թիվ 2 դպրոցի կառուցումը ժամանակացույցով չի ընթացել, մի շարք խնդիրներով պայմանավորված՝ հապաղումներ են եղել, սակայն այժմ աշխատանքները նոր թափ են ստացել: Ա. Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարեց ամենօրյա ուշադրության տակ առնել խնդիրները և հետևել, որ աշխատանքներն այսուհետ ընթանան բնականոն հունով:
Շնող բնակավայր այցի ընթացքում պաշտոնյաները եղել են կենտրոնական այգու տարածքում, որը վերանորոգվել է նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով, հետևել են փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, եղել են նաև «Հեքիաթ» մանկապարտեզում, որտեղ բարեկարգվել է մանկապարտեզի տարածքը, նաև կցակառույց է կառուցվել:
Մարզի ղեկավարն, ընդհանուր առմամբ, իր գոհունակությունը հայտնել է կատարված աշխատանքների որակից:
Ալավերդի համայնքի Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Հաղպատ, Սանահին, Ջիլիզա և Կաճաճկուտ բնակավայրերում նախորդ տարի մեկնարկած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի վերանորոգում և վերակառուցում է իրականացվում (ծրագրի ընդհանուր արժողությունը 80.107 մլն դրամ է):
Հաղպատ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման հետ կապված մարզի ղեկավարն իր նկատառումներն է հայտնել՝ ընդգծելով աշխատանքների անհամապատասխանությունը նախագծի հետ և հանձնարարել է հանգամանորեն ուսումնասիրել ամբողջական ծրագիրը՝ շրջայցեր կատարելով բոլոր բնակավայրեր:
Նա կարևորել է իրականացվող բոլոր ծրագրերը բարձր որակով և ժամկետների մեջ ավարտելու անհրաժեշտությունը.
-Մեր պահանջը բոլոր շինարարներից ի սկզբանե մեկն է եղել. պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն ամենաբարձր որակով, այլապես չեն ընդունվի և չեն ֆինանսավորվի, -ասել է Ա. Խաչատրյանը:
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...