21:25 15.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Քվեարկության մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է եղել՝ 88,84 տոկոս, ինչը Թուրքիայի համար ռեկորդային է համարվում։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50%-ից ավելի ձայն: Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։
Ինչո՞ւմ է դրսևորվում այս ընտրությունների «ադրբեջանական հետքը»: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Շատերը կասկածում էին, որ աջակողմյան «Ալյանս ԱԹԱ» դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օհանն ի վիճակի կլինի այդքան շատ ձայն հավաքել: Նա հավաքել է ավելի քան 5%: Իհարկե դա նրա սեփական ձայները չեն, այլ այն ընտրազանգվածի, այն մարդկանց, ովքեր կգերադասեին քվեարկել բոլորի դեմ, եթե քվեաթերթիկում նման բաժին լիներ: Եվ հիմա շատ կարևոր են, թե ում կանցնեն այն ձայները, որոնք առաջին փուլում Սինան Օհանն է հավաքել:
Եվ այժմ արդեն ակնհայտ է, որ այս ամենը Իլհամ Ալիևի կողմից հորինված և իշխանություններին ծառայող մի նախագիծ էր, որն ի սկզբանե իրեն «վառել» էր. Օհանը չափազանց հեշտ կարողացավ հավաքել անհրաժեշտ 100.000 ստորագրությունները, որոնք անհրաժեշտ են թեկնածուի առաջադրման համար, տարօրինակ էր, որ քաղաքական ազդեցիկ ուժ չներկայացնող թեկնածուին հաջողվեց այդքան հեշտ հասնել այդ ամենին և ակնհայտ է, որ իշխանության կողմից հովանավորվում էր այդ թեկնածուն:
Եթե չլիներ Սինան Օհանը, չէր լինի նաև ընտրությունների 2-րդ փուլը: Այսինքն՝ նա պետք էր իշխանություններին այն դեպքի համար, որը տեղի ունեցավ: Այսինքն՝ ժամանակ շահել ուժերի վերադասավորման համար, եթե չհաջողվեր նախագահ հռչակել առաջին փուլով․ այն, ինչ տեղի ունեցավ: Ակնհայտ է, որ այս նախագիծն ի սկզբանե հորինված էր և ստեղծված էր՝ Էրդողանին 2-րդ շանսն ապահովելու համար»,-ասել է Երկանյանը:
Ադրջեջանա-թուրքական հարաբերություններում ի՞նչ կփոխվի, եթե ընտրվի Քըլըչդարօղլուն: Խորհրդարնական ընտրությունների արդյունքները սպասվա՞ծ էին: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...
09:33 01.05.2025
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...
09:30 01.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից վերահսկողության գծում կրակային ռեժիմի հերթական խախտման մասինՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի կողմից կրակային ռեժիմի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի սահմանային տարածքում: Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սունիլ Բարթվալը։ «2025 թվականի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել վերահսկողության գծի վրայով […] ...