Ջոն Լենոնին սպանողը 10-րդ անգամ մերժվեց վաղաժամ ազատ արձակման հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

Ջոն Լենոնին սպանողը 10-րդ անգամ մերժվեց վաղաժամ ազատ արձակման հարցում

07:26 24.08.2018

Ջոն Լենոնին սպանած Մարկ Դևիդ Չեպմենին կրկին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակելու հարցում։ Այս մասին հայտնում է New York Daily News պարբերականը։

Վաղաժամ ազատ արձակման հարցերով հանձնաժողովի կարծիքով՝ Չեպմենին ազատ արձակելը կարժեզրկի հանցանքի լուրջ բնույթը և կխաթարի հարգանքն օրենքի նկատմամբ։

Նշվում է, որ Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, խնդրել էր հանձնաժողովին ազատ չարձակել Չեպմենին։

1980 թվականի դեկտեմբերին հանցագործը 5 անգամ կրակել էր Լենոնի մեջքին, երբ նա Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Hit Factory ձայնագրման ստուդիայից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել է

14:10 01.08.2025

Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել է

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ժամանակ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 11-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում վարորդներից մեկը վճարել է 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամով։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված արարքը կատարել է Նոր Գյուղի 45-ամյա բնակիչը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

13:55 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն. […] ...

BACK_TO_TOP