ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Պետդեպին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայկական հուշարձանները փրկելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Պետդեպին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայկական հուշարձանները փրկելու համար

21:23 16.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է  2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները:

Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում և ի՞նչ եզրակացություններ են արվում:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այդ զեկույցն արձանագրում է այն փաստը, որ անցած տարի նախորդ տարիների համեմատ Ադրբեջանում իրավիճակն էլ ավելի է վատթարացել խղճի ազատության բնագավառում: Կոնկրետ փաստեր են հիշատակվում. Ադրբեջանը 2-րդ տեղում է այն պետությունների ցանկում, որոնց հանդեպ անհրաժեշտություն է նկատվում սահմանել հատուկ վերահսկողություն և ուշադրություն, քանի որ այնտեղ սահմանափակվում են կրոնական փոքրամասնությունների և հավատացյալների իրավունքները:

Այդ նույն ցուցակում են նաև Թուրքիան և Ադրբեջանը հարևանությամբ է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իրաքը, Ալժիրը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

Այդ զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարությունը վերահսկողություն է սահմանել կառավարությանը ոչ հավատարիմ հեղինակավոր կրոնական գործիչների նկատմամբ, ովքեր հալածվում են ու հետապնդվում, անգամ՝ ձերբակալվում:

Որպես խիստ բացասական երևույթ՝ հիշատակվում է այն, որ Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ են մտցվել կրոնի մասին օրենքում, ինչի արդյունքում կառավարությունն իրավունք է ստացել մզկիթների իմամներ նշանակելու և իրենց այդ գործից հանելու, մի բան, ինչն ընդունված չէ իսլամական աշխարհում: Այսինքն՝ կառավարությունն է որոշում, թե ով է լինելու կոնկրետ մզկիթում հոգևոր ծառայողը:

Բացի այդ, նաև հիշատակվում են կոնկրետ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ կառավարությունն արգելում է  կրոնական այս կամ այն համայնքի գրանցումը:

Զեկույցում մի քանի անգամ հիշատակվում է այն մասին, որ 2022թ.-ի ընթացում, մի քանի դեպք է արձանագրվել, երբ հայկական պատմական և կրոնական ժառանգությունը ոչնչացվել է կամ հայտնվել է ոչնչացման սպառնալիքի առջև:

Ընդգծվում է, որ միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպանները լուրջ կասկածներ ունեն, առ այն՝ արդյո՞ք Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է պահպանել ԼՂ-ում և շրջապատող շրջաններում հայկական պատմական և կրոնական ժառանգությունը:

Հիշատակվում է անցած տարվա փետրվարին տեղի ունեցած այն խայտառակ դեպքը, երբ մշակույթի նախարարը հատուկ աշխատանքային խումբ էր ստեղծել, որի նպատակը պետք է լիներ հայկական եկեղեցիների պատերից հայերեն գրառումների ջնջումը և նշվում է, որ այս խայտառակ վանդալիզմը հաջողվեց կանխել միայն այն բանից հետո, երբ մարտին Եվրախորհրդարանն ընդունեց հատուկ զեկույց, որում դատապարտեց Ադրբեջանում հայերի ժառանգությունը ոչնչացնելու փորձերը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ

23:28 01.05.2025

Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ

Ամերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...

BACK_TO_TOP