21:31 18.05.2023
Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ դուրս եկած Ռեջեփ Էրդողանն ու Քեմալ Քըլըչդարօղլուն վերսկսել են նախնտրական քարոզարշավը: Առաջին փուլում 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օհանը մինչև այս շաբաթվա վերջ կհայտարարի, թե ում է սատարելու: Վաղը կկայանա նրա հանդիպումը Քըլըչդարօղլուի հետ, որից հետո շատ բան պարզ կլինի:
Փաստորեն, Թուրքիայի ընտրությունների արդյունքը վճռելու է ադրբեջանցի՞ն, կկարողանա՞ արդյոք Քըլըչդարօղլուն Սինան Օհանին իր կողմը քաշել:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Այս ընտրությունները ընդհանրապես շատ հետաքրքիր են՝ այդ հանգամանքը հաշվի առնելով։ Եթե համարենք, որ Թուրքիայում պետականակերտ համայնքը թուրք-սյունիներն են, ապա պետք է արձանագրենք, որ այդպիսի թեկնածու Թուրքիայի այս առաջին փուլում չի եղել:
Էրդողանի նախնիները եղել են լազ, այսինքն՝ մահմեդականացված վրացիներ, և մի անգամ նա անձամբ է դա անուղղակիորեն հաստատել։ Քըլըչդարօղլուն ալևիզմ է դավանում, իսկ իր մոր մասին ասում են, թե նա իբր հայ է։ 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Սինան Օհանը, ազգությամբ ադրբեջանցի է և իսլամի շիա ուղղությունն է դավանում:
Այսինքն՝ ով էլ չընտրվեր, ընտրողի մոտ ի վերջո հարց էր առաջանալու. արդյո՞ք ընտրված նախագահը յուրային է:
Այս պայմաններում Սինան Օհանից իսկապես շատ բան է կախված, ավելի քան 5% ձայն հավաքած թեկնածուին սովորաբար հակված են լսել, բայց սա այն դեպքը չէ, քանի որ այդ 5%-ը նա անձամբ չի վայելում, այլ դա այն ընտրազանգվածն է, որը դեմ էր երկու գլխավոր թեկնածուներին»,- ասել է Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:53 01.05.2025
Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...
14:37 01.05.2025
AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբԿինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...
14:17 01.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի […] ...
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...