19:49 23.05.2023
Կնքվել է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ԳՀՄՍ-ի միջև։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնության կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար 4» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, պաշտոնական այլ անձինք:
Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ միջոցառման մասնակիցներին շնորհավորել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանն ու Գերմանիայի կառավարությանը՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագիրը կյանքի կոչելու համար:
Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։ Դա հնարավորություն կտա՝ մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որպեսզի վերջնարդյունքում գետերի ջրերը մաքուր լցվեն լիճ։
Կայանի արդիականացումը կնպաստի Գավառի ագլոմերացիայից առաջացած քաղաքային կեղտաջրերի ավելի խորը մեխանիկական մաքրմանը և իր հերթին կնվազեցնի շրջակա միջավայրի ճնշումը լճի վրա:
Գավառի պետթատրոնի շենքում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են մարդածին ճնշման աղբյուրների և մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քարտեզագրման գործընթացը և արդյունքները: Այս քարտեզները օգնում են՝ ավելի լավ հասկանալ Սևանա լճի ավազանում սոցիալական, տնտեսական և բնապահպանական գործոնների փոխազդեցությունը:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ցուցադրել են Գավառագետ գետի ջրի նմուշների դաշտային անալիզների գործընթացը։ Ներկայացվել են նաև ավանդական ինտենսիվ գյուղատնտեսությունից դեպի նորարարական հողօգտագործման գործունեության կայուն օգտագործման փոխակերպման սոցիալ-տնտեսական և բնապահպանական օգուտները:
Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռել՝ մասնակիցներին ներկայացնել Գավառի կեղտաջրերի մաքրման կայանի համար նախատեսվող վերազինման երկրորդ մեխանիկական բլոկի սխեմաները:
Ցուցահանդեսում ցուցադրվել են նաև իրազեկման այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են «Սևանա լճի պաշտպանության հարթակը» և «Սևանի ընկերները», որոնք ուղղված են բնապահպանական իրազեկության բարձրացմանը, վարքագծային փոփոխություններին և բնապահպանական խնդիրների հաղթահարման հավաքական մոտեցումների խթանմանը:
Միջոցառումը շարունակվել է «Նորաշեն» արգելոցում, որտեղ ՄԱԶԾ-ն, իրականացնելով EU4Sevan ծրագրի 5-րդ բաղադրիչը, ներկայացրել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման նորարարական լուծումների և գիտականորեն հիմնավորված կառավարման մոտեցումների ակնարկ, որին հաջորդել են բուսաբանական, գոտիավորման և կենդանաբանական արշավախմբերը՝ ցուցադրելով Սևանա լճի կենսաբազմազանության պահպանման կարևորությունը:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից:
15:47 18.08.2025
490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել էՕգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...
15:32 18.08.2025
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։ ...
15:27 18.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհըՕգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...
15:15 18.08.2025
Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...