18:58 26.05.2023
Շարունակվում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը. այսօր փառատոնային երկրորդ օրն է:
Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Մայիսի 26-ի փառատոնի շրջանակում ներառված են մի շարք դասախոսություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ, այդ թվում՝ «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդեսը (Նյումեգ), Սուրեն Դանիելյանի դասախոսությունը՝ Պոլսահայ նորագույն գրականության մասին, Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելասը «Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե» (Վերսոպոլիս), Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդեսը (Զանգակ), Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդեսը (Անտարես), Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդեսը (Նյումեգ), Կլաուդիո Պոցցանի և Նարեկ Կոսմոս․ գրական-երաժշտական բաթլ, հանդիպում Արմեն Զախարյանի հետ: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Փառատոնային հարթակում վերջին տարիների իրենց գրական արտադրանքն ու նոր հրատարակություններն են ներկայացնում շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ: «Սարգիս Խաչենց/Փրինթ ինֆո» հրատարակչության ծրագրերի ներկայացուցիչ Գարեգին Ալեքսանյանը ներկայացնում էր հրատարակչության ողջ գրական արտադրանքը: Նոր հրատարակություններից Գարեգին Ալեքսանյանն առանձնացրել է «Ժամանակ ու խոսք» մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, թատերագիր, մտածող Պոլ Կլոդելի «Աչքը լսում է» էսսեների նշանավոր ժողովածուն և նույն մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, էսսեիստ, արվեստի տեսաբան և քննադատ Պոլ Վալերիի «Էվպալինոս կամ ճարտարապետ» աշխատությունը: Հրատարակչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ գրքերը ֆրանսերենից թարգանվել են հայերեն և ուղղված են արվեստաբաններին, մշակութաբաններին, ճարտարապետներին և արվեստասեր լայն հանրությանը:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ներկայացմամբ՝ հայաստանյան գրահրատարակչական շուկայում «Անտարեսը» ամենաշատն է հրատարակում ժամանակակից հայ գրողների գործերը: Մասնավորապես՝ վերջին 10 տարում տպագրվել է ժամանակակից հայ գրողների շուրջ 150 գիրք: Գրքի երևանյան փառատոնի տաղավարում ներկայացված է «21-րդ դար» մատենաշարը, որում ընդգրկված են Գուրգեն Խանջյանի, Հովիկ Աֆյանի, Հովհաննես Երանյանի, Գրիգի, Համլետ Առաքելյանի, Գևորգ Սահակյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Հրաչ Բեգլարյանի և ժամանակակից այլ հայ գրողների գործեր։ Արքմենիկ Նիկողոսյանի նշմամբ՝ փառատոնը հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր ընթերցողներ, հեղինակներին տարվա մեջ հանդիպելու բացառիկ առիթ:
Փառատոնը՝ հրաշալի հնարավորություն շփումների համար
Արձակագիր, 5 գրքի հեղինակ Հովիկ Աֆյանի համար Գրքի երևանյան փառատոնը կարևոր մի հարթակ է, որը ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնելու գրքերը, այլև հանդիպելու գրող ընկերներին, ընթերցողներին, զրուցելու, մտքեր փոխանակելու, կարծիքներ և քննադատություններ լսելու.
«Այս հանդիպումները գրողի համար մեծապես կարևորվում են: Ժամանակակից գրողը ծանրաբեռնված է այլ գործերով և մարդկանց հետ շփվելու կարիք ունի: Նման միջոցառումները հրաշալի հնարավորություն են շփվելու տարբեր մարդկանց հետ. վերջապես, սա կարող է լինել մի վայր, որտեղ կարող ենք խոսել միմյանց գրքերի մասին և քննարկումներ կազմակերպել»,-ասել է Հովիկ Աֆյանի:
Գրքի փառատոնին թանգարանները ներկայացնում են իրենց գիտական և հրատարակչական գործունեությունը
Փառատոնին մշակութային հաստատություններից ներկայացրած են Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի հրատարակությունները:
Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմինե Ավետիսյանի տեղեկացմամբ՝ թանգարանը մշտապես զբաղվում է գիտական գործունեությամբ և հատկանշական է, որ հրատարակում է իր գիտաշխատողների գիտական աշխատությունները:
«Գրքի երևանյան միջազգային փառատոնին ներկայացված են թանգարանի գիտական ուսումնասիրությունների հրատարակությունները: Իսահակյանը, կարծես, որպես մանկագիր այնքան էլ հայտնի չէ, և մենք որոշել ենք նրա ուսուցողական, խոհափիլիսոփայական հեքիաթները, առակները ավելի հասանելի դարձնել, հանրահռչակել և տարածել: Այստեղ ներկայացված են թանգարանի կողմից առանձին գրքերով հրատարակված Վարպետի առակները, հեքիաթները, լեգենդներն ու բալլադները, պոեմները՝ երկլեզու և գունազարդ: Նախորդ տարի տպագրվել է «Աբու Լալա Մահարի» պոեմը երկլեզու, Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով: Տաղավարում ներկայացված է Իսահակյանի ողջ գրական ժառանգությունը՝ դպրոցական տարբեր տարիքի երեխաների, ուսանողների, և, ընդհանրապես ընթերցասեր լայն հանրության համար համար»,- նշել է Արմինե Ավետիսյանը և հավելել, որ այս օրերի ընթացքում վաճառվել են երկլեզու, նոր հրատարակված «Աբու Լալա Մահարի» պոեմը, հեքիաթները, առակները և գրքեր:
Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ Գրքի երևանյան փառատոնը տարվա ընթացքում սպասված միջոցառում է, քանի որ այս հարթակը հնարավորություն է ընձեռում ներկայացնել թանգարանի տարբեր տարիների հրատարակչական և գիտական գործունեությունը:
Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանի տեղեկացմամբ՝ փառատոնի շրջանակում ներկայացված են թանգարանի կողմից իրականացված տարբեր տարիների հրատարակություններ, որոնք ներկայացնում են թանգարանի ցուցանմուշները և դրանց հիման վրա արված հետազոտությունները՝ գրքի, պատկերագրքի, ալբոմի տեսքով.
«Թեմաները բազմազան են՝ հայկական գորգերից մինչև դրամներ, բրոնզեդարյան նմուշներից մինչև հնագիտական նմուշներ: Աշխատությունները հիմնականում եռալեզու են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Գրքի երևանյան փառատոնը ևս մի հարթակ է, որտեղ հնարավորություն ունենք ներկայանալու, փառատոնի այցելուների ուշադրությունը հրավիրելու դեպի թանգարանը: Եվ եթե անգամ փառատոնի այցելուներն այս պահին ձեռք չբերերն թանգարանի գրքերն ու ալբոմները, այս նյութերի միջոցով ծանոթանալով թանգարանի նմուշներին՝ վստահաբար կայցելեն պատմության թանգարան: Սա շատ կարևոր ուղի է, կապող հարթակ՝ այցելուներին թանգարան գրավելու հրաշալի հնարավորություն»,-ասել է Արուսյակ Ղազարյանը:
ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...