Հայկական դիրքերին հարվածելը թանկ նստեց իսրայելական ընկերության վրա. Կարեն Վրթանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հայկական դիրքերին հարվածելը թանկ նստեց իսրայելական ընկերության վրա. Կարեն Վրթանեսյան

18:14 13.03.2018

Ժամանակակից աշխարհում զենքը վաճառվում է սպասարկման և այդ զենքը կիրառող կադրերի պատրաստման հետ միասին, սակայն ռազմական գործողություններին մասնակցությունը չի մտնում սպասարկման մեջ։ Եվ նման վարքը վատ հետևանքներ ունեցավ Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառող իսրայելական ընկերության վրա։ Այս մասին նշել է Razm.info մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում։

«Սպասարկում են, գուցե վերանորոգում են, ինչ-որ տեխնոլոգիաներ են փոխանցել, որովհետև Ադրբեջանը հայտարում է, որ իրենք են նաև արտադրում (չնայած այստեղ էլ որոշ կասկածելի պահեր կան) … Ցանկացած դեպքում այդ ընկերության վրա, որի ներկայացուցիչները մասնակցել են հայկական դիրքերին հարվածելուն, իրենց համար շատ թանկ նստեց։ Այսինքն իրենք խնդիրներ ունեցան Իսրայելի պաշտպանության նախարարության հետ, խնդիրներ ունեցան իրավապահների հետ, ինչը հաջորդաբար բերեց խնդիրների նաև ներդրողների հետ, և նաև պրոբլեմներ ունեցան Միացյալ Նահանգներում։ Մոտ 100 միլիոն դոլարի վնասներ կրեցին», – նշել է Վրթանեսյանը։

Փորձագետի խոսքով, սակայն, այդ զենքի գնումներն ու փորձարկումները փորձում է կիրառել քարոզչական ճնշում գործադրելու նպատակով։ Այդ շարքից են Ադրբեջանի կողմից զրահափոխադրիչների գնումները։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է մեծ աղմուկով, սակայն այդ զինտեխնիկան չի փոխում ուժերի բալանսը։

«Ցավոք սրտի, հայկական որոշ լրատվամիջոցներ այդ խայծը կուլ են տալիս, քոփի-փեյսթ են անում և ռետրանսլյացիա են անում, ուժեղացնում են այդ ուղերձը և ինչ-որ մտահոգություններ ստեղծում ոմանց մոտ», – ասել է  Վրթանեսյանը։

Խոսքը մասնավորապես նաև վերը նշված զրահափոխադրիչների մասին է, որոնք ստանալուց հետո Ադրբեջանի ՊՆ կայքը հաղորդագրություն տարածեց, թե իբր դրանք հաջողությամբ կիրառվել են Ապրիլյան պատերազմում։ Սակայն դրանց կիրառման մասին ոչ միայն հիշատակումներ չկային մինչ այդ, այլև դրանց թույլ պաշտպանվածությունը անտրամաբանական էր դարձնում դրանց ներգրավումը ռազմական գործողություններին. դրանք ուղղակի հրանոթի «միս» կդառնային։

«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին Orbiter-1K մահապարտ անօդաչու թռչող սարքեր վաճառող իսրայելական Aeronautics ընկերությանը, ապա այն վատ վիճակում է դեռ 2017 թվականի ամռանից։ Հուլիսին հայտնի էր դարձել, որ իսրայելցի մասնագետները սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրելու համար ադրբեջանցիների հրահանգով մասնակցել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերի դեմ գրոհներին։

Օգոստոսին Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելեց անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին»։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։ Ապա դեպքի վերաբերյալ հետաքննություն էին սկսել Իսրայելի իրավապահները։

Արդյունքում ընկերության բաժնետոմսերի գներն այնքան էին նվազել, որ բաժնետերերը դատի էին տվել ընկերության ղեկավարությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

BACK_TO_TOP